Խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնացված է: Մոռացե՛ք Հայաստան-Ադրբեջան էսկալացիայի և պատերազմի մասին: Հարավային Կովկասի պատմության նոր էջը պիտի բացենք միասին: Այդ մասին ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ամփոփիչ ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա թվարկեց այն պատճառները, որոնց հիման վրա նման հայտարարություն է անում:
«Մենք պատրաստ ենք միաժամանակ ստորագրել խաղաղության համաձայնագիրը և Մինսկի խմբի կառույցները լուծարելու մասին՝ Հայաստան-Ադրբեջան համատեղ դիմումը ԵԱՀԿ-ին»,- ասաց Փաշինյանը: