• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Քաղաքական ուժերի սոցիալ-տնտեսական ծրագրերը. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ Քաղաքական ուժերի սոցիալ-տնտեսական ծրագրերը.... 20:18
Թրամփը քննադատել է ԶԼՄ-ներին՝ Իրանի դեմ պատերազմի «կողմնակալ» լուսաբանման համար. «Հարևաններ» Թրամփը քննադատել է ԶԼՄ-ներին՝... 19:36
Օրը՝ 60 վայրկյանում | 27.05.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 27.05.2026 20:16
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 13:2815 Ապր, 2025

ՀՀ Սահմանադրության մեջ Ադրբեջանին կամ որևէ այլ երկրի ուղղված տարածքային պահանջներ չկան. Փաշինյան

Հարցը, որ առաջ է քաշում Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի ստորագրման համատեքստում, իր այն պնդումն է, թե ՀՀ Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Կարծում եմ՝ այս հարցադրման նկատմամբ ճիշտ դիրքավորվելու համար նախ պետք է փորձենք ելնել այն կանխավարկածից, որ այս հարցն Ադրբեջանն առաջ է քաշում որպես անկեղծ մտահոգություն և ոչ թե որպես Խաղաղության համաձայնագիրը չստորագրելու պատրվակ, ինչպես մտածում են մի շարք փորձագետներ։ Այդ մասին Ազգային ժողովի՝ ապրիլի 15-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների՝ 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս:

«Մենք ինքներս էլ անկեղծ պետք է հասկանանք խնդրի էությունը, քաղաքական և իրավական բովանդակությունը։ Եվ հետևաբար, պիտի արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեքստի պաշտոնական մեկնաբանություն տալ կարող է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը, այսինքն՝ Սահմանադրական դատարանն է այն մարմինը, որ կարող է պաշտոնապես ասել՝ ինչ է պարունակում և ինչ չի պարունակում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։

Մեր Սահմանադրական դատարանը 2024 թվականի սեպտեմբերին քննության է առել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության կանոնակարգը և արձանագրել, որ կանոնակարգը, որտեղ Ալմա-Աթայի հռչակագիրն արձանագրված է որպես երկու երկրների միջև սահմանազատման բազային սկզբունք, համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։ Սա նշանակում է, որ մեր Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ Ալմա-Աթայի հռչակագրի այն սկզբունքը, համաձայն որի՝ անկախ Հայաստանի տարածքը նույնական է Խորհրդային Հայաստանի տարածքի հետ, իսկ անկախ Ադրբեջանի տարածքը նույնական է Խորհրդային Ադրբեջանի տարածքի հետ, և ինչի հիման վրա կողմերը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում համաձայնել են կարգավորել հարաբերությունները, լիարժեք համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։ Եվ հետևաբար, Հայաստանի Սահմանադրությունը մեկնաբանելու իրավասություն ունեցող մարմինն անբեկանելի որոշմամբ սահմանել է, որ ՀՀ Սահմանադրության մեջ Ադրբեջանին կամ որևէ այլ երկրի ուղղված տարածքային պահանջներ չկան։ Սա, կրկնում եմ, բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող և բեկանման ոչ ենթակա որոշում է։

Բայց, մյուս կողմից, ինչպես առիթ ունեցել եմ ասելու, մենք ինքներս Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության մեջ տեսնում ենք տարածքային պահանջներ Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Բայց մենք այդ հարցը չենք բարձրացնում, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի նախագծում կան անհրաժեշտ ձևակերպումներ, որոնք լուծում են խնդիրը՝ արձանագրելով, որ կողմերը միմյանցից տարածքային պահանջներ չունեն և պարտավորվում են ապագայում ևս նման պահանջներ առաջ չքաշել, այն ըմբռնմամբ, որ երկու երկրները միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են Խորհրդային Հանրապետությունների տարածքով, ինչպես նշված է Ալմա-Աթայի հռչակագրում։

Ահա, ուրեմն, եթե ընդունենք, որ մեր Սահմանադրության հետ կապված Ադրբեջանի դիրքորոշումը ոչ թե պատրվակ է, այլ անկեղծ մտահոգություն, այդ մտահոգությունը փարատելու ամենաարդյունավետ միջոցը ոչ թե համաձայնագիրը չստորագրելն է, այլ ստորագրելը։ Ինչո՞ւ։ Որովհետև մեր օրենսդրությամբ Կառավարությունը պարտավոր է Խաղաղության համաձայնագրի տեքստն ուղարկել ՀՀ Սահմանադրական դատարան՝ դրա համապատասխանությունը մեր Սահմանադրությանը ստուգելու համար։

Չնայած, փորձագետները 2025 թ․ ՍԴ որոշումից հետո նման հավանականությունը մեծ չեն համարում, բայց եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագրի տեքստը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը, այդ ժամանակ Հայաստանի Հանրապետությունը կունենա կոնկրետ իրավիճակ և անհրաժեշտություն՝ կատարելու ընտրություն խաղաղության և հակամարտության միջև։

Բայց եթե Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագրի տեքստը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, այդ պարագայում Համաձայնագիրն Ազգային ժողովում վավերացնելու ոչ մի խոչընդոտ չի լինի և խորհրդարանում վավերացնելուց հետո կգործի ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետը, որում ասվում է՝ «Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը»:

Սա նշանակում է, որ Խաղաղության համաձայնագիրը Հայաստանում, ինչպես նաև Ադրբեջանում վավերացվելուց հետո կստանա բարձրագույն իրավաբանական ուժ և, հետևաբար, Խաղաղության համաձայնագրի հարցում իր ընթացիկ դիրքորոշմամբ Ադրբեջանը խոչընդոտում է իր իսկ կողմից առաջ քաշած խնդիրների հանգուցալուծմանը, և սա է, որ շատ փորձագետների հիմք է տալիս ասելու, որ Ադրբեջանը պարզապես մտացածին պատրվակներով ձգձգում է Խաղաղության համաձայնագրի ստորագրումը։

Սխալ չընկալվելու համար դարձյալ ընդգծեմ․ ցանկացած մեկնաբանության դեպքում Ադրբեջանի բարձրացրած հարցերի հասցեագրման ճանապարհը ոչ թե Խաղաղության համաձայնագրի չստորագրումն է, այլ ստորագրումը։ Ու քանի որ նմանատիպ հարցադրումներ մենք նույնպես ունենք, նույնը վերաբերելի է նաև Հայաստանի Հանրապետությանը»,- ասաց նա։

Դիտումների քանակ71
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • ՌԴ-ի հետ կաշխատենք առանց նյարդի, և մեր բոլոր խնդիրները կլուծենք. Փաշինյանը՝ գազի գնի շուրջ հայտարարությունների մասին 13:0128 Մայ, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը | ՈՒՂԻՂ 12:4628 Մայ, 2026
  • Ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստուհիները Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը երեք խաղափուլից հետո 12:3928 Մայ, 2026
  • Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան են ուղարկվել հերթական բեռները 12:2428 Մայ, 2026
  • Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից հայտնել են, որ հարվածել են ամերիկյան ավիաբազայի 12:1428 Մայ, 2026
  • Հայաստանի շախմատի ֆեդերացիան կազմակերպում է Եվրոպայի մինչև 20 տարեկանների ընտրական մրցաշարը 11:5828 Մայ, 2026
  • ՀՀ պաշտպանունակության բարձրացման էական գործոն են նաև մի քանի տասնյակ ամրացված շրջանները. վարչապետ 11:4428 Մայ, 2026
  • Այսօր մի շարք երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցները կշրջանցեն Հանրապետության հրապարակն ու հարակից փողոցները 11:3928 Մայ, 2026
  • 700 000 դրամ աշխատավարձ, 5 մլն պարգևավճար և բնակարանային աջակցություն. վարչապետը՝ զինծառայողների պայմանների բարելավման ծրագրերի մասին 11:3028 Մայ, 2026
  • Զորահանդես-հաշվետվության կարևոր առանցքներից են ՀՀ-ում արտադրված սպառազինությունը և ռազմական տեխնիկան. վարչապետ 11:1028 Մայ, 2026
  • Ռուբիոն շնորհավորել է Ադրբեջանին Անկախության օրվա կապակցությամբ 10:5928 Մայ, 2026
  • Ռուբիոն ընդգծել է, որ ԱՄՆ-ը Հայաստանի հետ տեսնում է նոր և կարևոր հարաբերությունների զարգացում. Նարեկ Մկրտչյան 10:5528 Մայ, 2026
  • Այսօր հաղթահարում ենք Առաջին հանրապետության ժամանակներից մնացած պետության ժամանակավորության բարդույթը. Փաշինյան 10:4428 Մայ, 2026
  • Ներկայացվել է ԵՄ պահանջներին համապատասխանեցման և արտահանման գործընթացների բարելավմանն ուղղված փոփոխությունների ընթացքը 10:1228 Մայ, 2026
  • «Աթենք» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 2 մլրդ 276 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 09:5728 Մայ, 2026
  • Կանգնած ենք պատմական առաքելության առաջ, սկսել ու շարունակում ենք կառուցել պետություն, որտեղ կենացային խաղաղությունը վերածվել է իրական ու տեսանելի խաղաղության․ Սիմոնյան 09:4228 Մայ, 2026
  • Լուրեր. Հատուկ թողարկում | Զորահանդես՝ նվիրված Հանրապետության օրվան | 28.05.2026 09:4028 Մայ, 2026
  • Մայիսի 28-ը մեր պատմության այն հանգրվաններից է, որը հիշեցնում է, որ պետականությունը միայն պատմական ժառանգություն չէ, այն ամենօրյա պատասխանատվություն է․ ՀՀ նախագահ 09:1128 Մայ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 09:0228 Մայ, 2026
  • Աշտարակի խճուղում ավտոմեքենա է այրվել 08:5428 Մայ, 2026
  • Զորահանդեսին կհնչի թնդանոթի 3 կրակոց, տեղի կունենա ՀՀ ԶՈՒ ավիացիայի թռիչք․ ՊՆ 08:3628 Մայ, 2026
  • Նախագահ Թրամփին շնորհակալ եմ բարձր գնահատականի և բարեկամական խոսքերի համար․ Նիկոլ Փաշինյան 08:1728 Մայ, 2026
  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ լավ ընկեր և առաջնորդ, իր երկիրը դարձնում է ուժեղ, հարուստ և շատ անվտանգ․ Թրամփ 08:1028 Մայ, 2026
  • Մայիսի 28-ը Հայաստանի Առաջին հանրապետության ստեղծման օրն է 08:0328 Մայ, 2026
  • Ոչ ոք այլևս չի կարող տանել ձեր զահլան, այն կշռում է 500 կգ. «Բոլորին դեմ եմ»-ը զահլայի արձան բացեց 01:0928 Մայ, 2026
  • Հունիսի 1-ին հայկական Eleveight AI-ը կգործարկի աշխարհում եզակի՝ NVIDIA Blackwell B300 չիպերով աշխատող ԱԲ տվյալային կենտրոնը․ Հայրապետյան 01:0528 Մայ, 2026
  • «Մի մարդ իմացավ՝ վարի ենք». ԲՀԿ-ականները ընտրակաշառք են բաժանել ու փորձել «չբռնվել» 00:4928 Մայ, 2026
  • Ժամանակավոր կառավարման շրջանում ՀԷՑ ֆինանսական պարտավորությունները նվազեցվել են 50 մլն դոլարով 00:3028 Մայ, 2026
  • Վեց հիմնական քայլ՝ էներգետիկ կոլապսից փրկվելու համար. Համաշխարհային տնտեսական ֆորումի հոդվածը 00:1428 Մայ, 2026
  • Երևանի մետրոպոլիտենը հունիսի 1-ին բոլոր փոքրիկներին սիրով հրավիրում է «Բարեկամություն» կայարան 23:4827 Մայ, 2026
  • Գերիների հարցը, Նոյի կինն ու երեխաները. Ծառուկյանը վարչապետի թեկնածու է ու չէ 23:3627 Մայ, 2026
  • Քանի մարդ է մասնակցել Աբովյանում տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքին 23:2527 Մայ, 2026
  • Հայաստանը երբեք չի խախտել ԵԱՏՄ կանոնները. Օվերչուկ 23:1227 Մայ, 2026
  • Տարածվող տեղեկատվությունը, թե ՌԴ-ն որոշել է ընթացիկ տարում ամբողջությամբ դադարեցնել Հայաստանից ծիրանի ներմուծումը, իրականությանը չի համապատասխանում․ ՍԱՏՄ 22:5827 Մայ, 2026
  • ՆԳՆ-ի անունից մոլորեցրել են մարդկանց ու գումար շորթել 22:4527 Մայ, 2026
  • Կրեմլից համակարգվող Լազարյան ակումբը փորձում է ազդել ԱԺ ընտրության արդյունքի վրա. նոր փաստաթղթեր 22:3527 Մայ, 2026
  • Այժմ տեսնում ենք Հայաստանի հետ նոր ու հրաշալի հարաբերությունների ձևավորում․ Ռուբիո 22:1627 Մայ, 2026
  • Հարցազրույց Էդմոն Մարուքյանի հետ 22:0527 Մայ, 2026
  • Նոր սերնդի տեխնոլոգիական նորարարությունները 21:4827 Մայ, 2026
  • Կանադացի դատավորների պատվիրակությունը Հայաստանում է․ քննարկման առանցքում անչափահասների արդարադատությունն է 21:3027 Մայ, 2026
  • Ներառական կառավարումը՝ կրթական համակարգի կարևոր բաղադրիչ 21:1327 Մայ, 2026
  • Լուրեր 21:00 | Նոր զինանշանից մինչև ընտրակաշառքներ և ընտրությունների վրա ազդելու ռուսական հետք 21:0027 Մայ, 2026
  • Մայիսի 27-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5727 Մայ, 2026
  • Երևանում մեկնարկել է գրեփլինգի, պանկրատիոնի և սիրողական MMA-ի Եվրոպայի առաջնությունը 20:5327 Մայ, 2026
  • Վլադիմիր Պուտինը պետական այցով ժամանել է Ղազախստան 20:4827 Մայ, 2026
  • Հայաստանը ստացել է ՌԴ էներգետիկայի նախարարի նամակը ու ըստ անհրաժեշտության կարձագանքի. ԱԳՆ 20:4127 Մայ, 2026
  • Զելենսկին նամակ է ուղարկել Թրամփին՝ խնդրելով Patriot հրթիռային զինամթերք 20:4027 Մայ, 2026
  • Մշակութային նոր հասցե՝ Բերդ համայնքում 20:3327 Մայ, 2026
  • ՊՆ բյուջեն 2018-ի համեմատ աճել է գրեթե 130%-ով՝ հասնելով 563.1 միլիարդ դրամի. Կառավարություն 20:2527 Մայ, 2026
  • ԱՄՆ-ը զգալիորեն կրճատելու է ՆԱՏՕ-ում իր ռազմական ներդրումը. Der Spiegel 20:2227 Մայ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 27.05.2026 20:1627 Մայ, 2026
  • ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության գրանցումը. հունիսի 7-ի ԱԺ ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի 20:1027 Մայ, 2026
  • Զորահանդեսի նախաշեմին կանխատեսելի էր, որ ապատեղեկատվության «հրավառություն» է լինելու. Պապիկյանը հայտնում է իրեն վերագրվող ապատեղեկության մասին 20:0527 Մայ, 2026
  • Հունգարիայի խորհրդարանը չեղյալ է հայտարարել երկրի դուրս գալը ՄՔԴ-ի իրավասությունից 19:5927 Մայ, 2026
  • 10 տարի ծառայող պայմանագրային զինծառայողը աշխատավարձից բացի կստանա նաև 10 մլն դրամ պատվովճար 19:4827 Մայ, 2026
  • Բանտային համակարգը՝ 2018-ի հեղափոխությունից հետո 19:3927 Մայ, 2026
  • Ֆրանսիայում սկսվել է Ալիևի քննադատի դեմ մահափորձի գործով դատավարությունը 19:2827 Մայ, 2026
  • Հերթական հերքումը հրապարակել է Euronews-ը. Նազելի Բաղդասարյանը՝ ապատեղեկատվական արշավների մասին 19:2027 Մայ, 2026
  • Պետբյուջեում վերաբաշխում կկատարվի. կապահովվի մի շարք կրթական և մշակութային հաստատությունների շինաշխատանքների կատարումը 19:1227 Մայ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Մայիսի 27. 2026 19:0427 Մայ, 2026
  • Ընտրական հանցագործությունների վերաբերյալ ապրիլ-մայիսին նախաձեռնվել է 79 քրեական վարույթ, 38 անձի նկատմամբ հարուցվել հանրային քրեական հետապնդում 18:5627 Մայ, 2026
  • ԱՄՆ-ն Ռուսաստանի փոխարտգործնախարարին վիզա չի տրամադրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու համար 18:5527 Մայ, 2026
  • Համապետական ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները. ՆԳՆ 18:4627 Մայ, 2026
  • Էդուարդ Հակոբյանը և ԱՄՀ առաքելության ներկայացուցիչներն առանձնացրել են ՊԵԿ կարողությունների զարգացմանը միտված համագործակցության ուղղությունները 18:3927 Մայ, 2026
  • Կսահմանվեն ֆիզիկական և իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշների չափորոշիչները 18:3027 Մայ, 2026
  • Հոբելյանական հանձնաժողովը քննարկել է Աճառյանի 150-ամյակի միջոցառումների ծրագիրը 18:2327 Մայ, 2026
  • Հայաստանը դիվիդենտներ է ստանում ԵԱՏՄ-ին անդամակցությունից. Պեսկով 18:1527 Մայ, 2026
  • Բարաբաթումի եկեղեցին բացել է դռները հավատացյալների առջև 18:0727 Մայ, 2026
  • Կխթանվեն վարձակալների կողմից պետական սեփականություն հանդիսացող գույքի արդյունավետ օգտագործումն ու դրա արժեքի բարձրացումը 17:5827 Մայ, 2026
  • Փրկարարներն Հրազդանում օգնել են քաղաքացիներին շենքից դուրս գալ և ջրահեռացման աշխատանքներ են իրականացրել 17:5127 Մայ, 2026
  • Հայկական ձեռնարկություններում «Ռոսսելխոզնադզոր»-ի հետ համատեղ իրականացված ստուգումներն ավարտվել են. ՍԱՏՄ 17:4427 Մայ, 2026
  • Քրեական ոստիկանների աշխատանքի արդյունքում առգրավվել է մոտ 10 կիլոգրամ մարիխուանա 17:3627 Մայ, 2026
  • «Խելացի» ակնոցը՝ տեսողության խանգարումներով անձանց օգնական 17:2827 Մայ, 2026
  • Մարզպետների աշխատակազմերին գումար կհատկացվի սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար 17:1927 Մայ, 2026
  • ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը և ԱՄՆ Աստվածաշնչի թանգարանի նախագահը քննարկել են համագործակցության հնարավորությունները 17:0927 Մայ, 2026
  • Լուրեր 17։00 | Փորձաշրջան և բալային սահմանափակում․ վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգավորում 17:0027 Մայ, 2026
  • Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություն չունի. Օվերչուկ 16:5727 Մայ, 2026
  • Պետգույքի կառավարման կոմիտեին կամրացվեն Ծառուկյանի ընտանիքին առնչվող որոշ գույքեր 16:5027 Մայ, 2026
  • Կպարզեցվի ԱԲ կենտրոնների կառուցման նպատակով իրականացվող շինարարությունների ընթացքը 16:4327 Մայ, 2026
  • Կայացել է հայ առաջին օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանի հուշամրցաշարը 16:3827 Մայ, 2026
  • Թրամփի «Խաղաղության խորհուրդը» դոնորներից միջոցներ չի ստացել. FT 16:3427 Մայ, 2026
  • «Արամ Խաչատրյան» համերգասրահի երգեհոնը կհիմնանորոգվի Կառավարության ֆինանսավորմամբ 16:1427 Մայ, 2026
  • Տեխնոլոգիաները՝ ի նպաստ կրթության. ուսուցչական համաժողովին մասնակցել է 700 մանկավարժ 16:0327 Մայ, 2026
  • «20 մանեթ կտաս քվորդ, մենք էլ կընտրենք Դոդին». ՀԿԿ-ն նոր ձայնագրություն է հրապարակել 15:5227 Մայ, 2026
  • Դավթաշենի համայնքային ոստիկանները ավտոմեքենաներից կատարված գողության դեպքեր են բացահայտել 15:4227 Մայ, 2026
  • Մայիսի 28-ին` Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսի ընթացքում, հնչելու են թնդանոթի կրակոցներ. ՊՆ 15:3227 Մայ, 2026
  • Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն 15:2527 Մայ, 2026
  • ԱՄՆ պետքարտուղարությունն ամփոփել է Ռուբիոյի այցը Հայաստան 15:1427 Մայ, 2026
  • Սպասվում է ջրի ելքերի մեծացում. ՓԾ-ն հորդորում է խուսափել գետերի հարակից գոտիներին մոտ գտնվելուց 15:0327 Մայ, 2026
  • Լուրեր 15:00 | Մինչև 5 մլն դրամ. սահմանվել են «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պատվովճարի չափերը 15:0027 Մայ, 2026
  • ՀՌՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Նուռ» և «Արմա ԹիՎի» ՍՊԸ-ներին տրամադրված լիցենզիաները 14:5027 Մայ, 2026
  • Մայիսի 29-30-ն ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով, սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ 14:4127 Մայ, 2026
  • Վաղը մարզերից եկող ճանապարհները չեն փակվի․ ՊՆ-ն հերքում է տարածվող լուրերը 14:2727 Մայ, 2026
  • ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը. Թրամփ 14:2227 Մայ, 2026
  • ՀԷՑ-ի կողմից միջազգային բանկերի նկատմամբ ունեցած վարկային պարտավորություններից ևս շուրջ 9 մլն դոլարի չափով մարում կատարեցինք. Ռոմանոս Պետրոսյան 14:0827 Մայ, 2026
  • ՆԳ նախարարի գլխավորությամբ կայացել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարության մշտադիտարկման միջգերատեսչական խորհրդի նիստը 13:4227 Մայ, 2026
  • ԱՄՆ-ն ցանկանում է միգրանտների «ապաստարան քաղաքներին» արգելել ընդունելու միջազգային չվերթեր 13:2827 Մայ, 2026
  • Արփա, Որոտան, Հրազդան, Ազատ և Վեդի գետերի ավազաններում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում. ՇՄՆ 13:2127 Մայ, 2026
  • ԱՄՆ-ն պատրաստում է Իրանում ռազմական թիրախների նոր ցուցակ՝ լարվածության սրման դեպքում. NBC 13:1527 Մայ, 2026
  • Պետական մարմինների շտեմարանների միջև տվյալների փոխանցումը 2027-ի հուլիսի 1-ից կիրականացվի X-Road-ով 13:0827 Մայ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015