Պռոշյանի ու Քասախի բնակիչները չորս ժամ փակ են պահել Երևան-Աշտարակ մայրուղին՝ պահանջելով լուծում տալ տրանսպորտի խնդրին: Այս երկու բնակավայրերի սպասարկումը մրցույթով ստանձնել է «Մուլտի տրանսպորտ» ընկերությունը: Բնակիչները բողոքում են՝ ուղեվարձը 150-ի փոխարեն դարձել է 200-250 դրամ: Նաև պահանջում են, որ գյուղերը սպասարկող երթուղիները շարունակեն աշխատել: Նրանց հետ հանդիպման են գնացել պաշտոնյաները, քննարկումից բնակիչները գոհ են եղել:
Մանրամասները՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում։