Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտնել է, որ Թուրքիայի և Իսրայելի ներկայացուցիչները երեկ երեկոյան Ադրբեջանում բանակցություններ են վարել: Հանդիպմանը մասնակցել են քաղաքական և անվտանգային հարցերով բարձրաստիճան պաշտոնյաներ:
«Կողմերը ներկայացրել են տարածաշրջանում իրենց շահերը: Որոշում է կայացվել շարունակել երկխոսությունը», - ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ՝ Հաքան Ֆիդանը հայտարարել էր, որ Թուրքիան և Իսրայելը ուղիղ բանակցություններ են վարում Սիրիայում հակամարտությունը կանխելու նպատակով:
«Այնուհանդերձ, անտարբեր չենք հետևի Սիրիայում որևէ գործողության, որը վտանգ է ներկայացնում Թուրքիայի համար։ Իսրայելի ռազմավարությունն է ոչինչ չթողնել Սիրիայի նոր կառավարությանը»,- ասել է դիվանագետը:
Ֆիդանի խոսքով՝ եթե Դամասկոսը Թուրքիայի հետ ռազմական համաձայնագիր կնքի, Անկարան պատրաստ է աջակցություն ցուցաբերել։
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։