Քասախի բնակիչները փակել են Երևան-Աշտարակ ճանապարհը, նրանք բողոքի ակցիա են իրականացնում տրանսպորտային գծի դուրսբերման առնչությամբ: Պահանջում են վերականգնել 59 համարի երթուղին, որը Քասախը կապում է Երևանին:
Բողոքի ակցիայի շրջանակում քասախցիները ժամանակ առ ժամանակ փակում են Երևան-Աշտարակ մայրուղին:
Հիշեցնենք, որ Կառավարությունում ապրիլի 9-ին Պռոշյանի և Քասախի բնակիչների հետ վերջիններիս տրանսպորտի հարցի քննարկման նպատակով հանդիպում էր կազմակերպվել, որին մասնակցել են վարչապետի աշխատակազմից, ՏԿԵՆ-ի տրանսպորտի վարչությունից և Երևանի քաղաքապետարանից ներկայացուցիչներ: Քննարկման արդյունքում պռոշյանցիների գիծը՝ 25 համարի երթուղին, շարունակում է իր աշխատանքը, իսկ 59 համարի երթուղին՝ ոչ: Ըստ այդմ՝ քասախցիները պահանջում են 59 համարի երթուղու աշխատանքը ևս վերականգնել: