«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը այսօր Ազգային ժողովում ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպան Միքայել Մավրոսին:
«Որպես Հայաստան-Կիպրոս միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ` բարձր եմ գնահատել մեր երկրների միջև միջխորհրդարանական համագործակցությունը: Քննարկել ենք առաջիկա ծրագրերի և գործակցության հեռանկարները:
Դեսպանը կարևորել է Հայաստանի և Կիպրոսի միջև առկա բազմաշերտ և խոր համագործակցության մակարդակը և վստահեցրել դրանք զարգացնելու պատրաստակամությունը»,- գրել է Կոնջորյանը սոցցանցի իր էջում: