Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Չինաստանի վարչապետ Լի Ցյանը հեռախոսով բանակցել են: Լայենը անդրադարձել է Թրամփի սահմանած մաքսատուրքերին, շեշտել՝ Եվրոպան և Չինաստանը՝ որպես աշխարհի խոշորագույն շուկաներ, պետք է աջակցեն ազատ և արդար առևտրային համակարգի ձևավորմանը, ընդգծել նաև դիվանագիտության և էսկալացիա թույլ չտալու անհրաժեշտությունը: Մաքսատուրքերի թեման եղել է նաև Թրամփ-Նեթանյահու հանդիպման օրակարգում: Սպիտակ տան ղեկավարը դժգոհել է Եվրամիության և Չինաստանի սահմանած պատասխան տուրքերից:
Մանրամասները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։