Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ ունենալով «Դեպի նոր աշխարհակարգ» թեմայով համաժողովում հայտարարել է, որ Բաքուն չի կատարի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշումները: Նա բացատրել է, որ դրա պատճառը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության լիազորությունների դադարեցումն է։ «Եթե պատվիրակությունը չմասնակցի Վեհաժողովի նիստերին և չկարողանա քվեարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության օգտին, ապա Ադրբեջանի վերաբերյալ այս դատարանի որոշումները կհամարվեն անվավեր։ Մենք զրկված ենք ձայնի իրավունքից»,- հայտարարել է Ալիևը:
Միջազգային լրահոսը՝ տեսանյութում: