Ուկրաինայի արտգործնախարարություն է կանչվել Չինաստանի ժամանակավոր հավատարմատարը՝ Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններում Ռուսասկան բանակի կազմում ՉԺՀ քաղաքացիների մասնակցության պատճառով:
ԱԳՆ-ից նշել են, որ ռուսական բանակի կազմում Չինաստանի քաղաքացիների մասնակցությունը կասկածի տակ է դնում Պեկինի հայտարարած դիրքորոշումը խաղաղության վերաբերյալ և խաթարում է վստահությունը Չինաստանի նկատմամբ՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ:
Ավելի վաղ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Դոնեցկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերը գերի են վերցրել երկու չինացի զինվորականի, որոնք կռվել են Ռուսաստանի կողմից: