Ապրիլի 5-ից ուժի մեջ կմտնեն Դոնալդ Թրամփի սահմանած նոր մաքսատուրքերը: 10-ից մինչև 50 տոկոսի հասնող մաքսատուրքերին պատասխանել են երկրները. Չինաստանը լրացուցիչ 34 տոկոս մաքսատուրք է սահմանել ամերիկյան ապրանքների համար, Եվամիությունը կարձագանքի ապրիլի 15-ին: Նոր մաքսատուրքերի այս ցանկում չկան Ռուսաստանը, Բելառուսը, Կուբան, Հյուսիսային Կորեան, ինչը Սպիտակ տունը բացատրել է հանգամանքով, որ այդ երկրներն առանց այդ էլ բախվում են չափազանց բարձր մաքսատուրքերի, նախկինում կիրառված պատժամիջոցներն էլ բացառում են էական որևէ առևտուր նրանց հետ:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան