ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խումբը չի փակվել, գործընկերների դիմումով Ռուսաստանը հաճույքով կշարունակի աշխատանքը:
«Ինչ վերաբերում է փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբին, ապա այն ստեղծվել է Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության համաձայն՝ հայտարարության շրջանակներում: Հիմա այն, այսպես ասած, քնած վիճակում է։ Դա կարող ենք արձանագրել, բայց մենք գիտենք, որ գործընկերների միջև շփումներ են իրականացվում այս թեմայով»,- նշել է ՌԴ փոխվարչապետը։
Օվերչուկը նաև հայտարարել է, որ գլոբալ հարավի բոլոր երկրները կարող են ներգրավվել Հյուսիս-հարավ միջանցքում, ինչի համար աշխատանքներ են տարվում Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի և Թուրքմենստանի հետ։