Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտնել է, որ Ուկրաինայի ղեկավար Վոլոդիմիր Զելենսկուն հրավիրել է G7-ի գագաթնաժողովին, որը 2025 թվականին կանցկացվի հյուսիսամերիկյան երկրում։
«Ես Զելենսկուն հրավիրել եմ G7-ի գագաթնաժողովին և անհամբերությամբ սպասում եմ հունիսին Կանադայում նրա հետ հանդիպմանը»,- ասել է Քարնին Լոնդոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Կանադայի վարչապետը հավելել է, որ Օտտավան կշարունակի Կիևին բազմակողմանի օգնություն ցուցաբերել:
Հիշեցնենք՝ G7-ի երկրների գագաթնաժողովը տեղի կունենա հունիսի 15-17-ը: