ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անօրինական ներգաղթյալներին կոչ է արել կամավոր լքել երկիրը: Երկրի իշխանությունները դրա համար գործարկել են CBP Home հավելվածը։
«Նրանք, ովքեր անօրինական են գտնվում մեր երկրում, կարող են կա՛մ կամավոր արտաքսվել, կա՛մ մենք բռնի կերպով կարտաքսենք, ինչն այդքան էլ հաճելի բան չէ»,- ասել է Թրամփը։
ԱՄՆ նախկին վարչակազմի օրոք գործում էր CBP One հավելվածը, որն օտարերկրացիներին թույլ էր տալիս մուտք գործել երկիր:
«Այժմ իմ վարչակազմը գործարկում է CBP Home հավելվածը, որպեսզի փաստաթղթեր չունեցող ներգաղթյալները կամավոր կարողանան լքել երկիրը»,- նշել է Թրամփը:
Նա շեշտել է, որ ԱՄՆ կողմից բռնի արտաքսվածներն այլևս երբեք չեն կարողանա օրինական ճանապարհով վերադառնալ ԱՄՆ։
Միջազգային զարգացումները՝ տեսաշարում: