• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Օրը՝ 60 վայրկյանում | 16.09.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 16.09.2026 19:55
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Մայր օրենքին․ ՍԴ-ի որոշումը ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է... 13:13
Բաց հարթակ. Աշխատանքի ընդունվելիս տարիքն այլևս խոչընդոտ չէ, կարևորը լավ մասնագետ լինելն է. Կոչկանյան Բաց հարթակ. Աշխատանքի ընդունվելիս... 20:39
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
2023-2024 ուստարում դպրոցներ է մուտք գործել շուրջ 3300 նոր ուսուցիչ. ներկայացվել են ԿԳՄՍ ոլորտում 2024 թ. կատարված աշխատանքները
Հասարակություն
19:1118 Մար, 2025

2023-2024 ուստարում դպրոցներ է մուտք գործել շուրջ 3300 նոր ուսուցիչ. ներկայացվել են ԿԳՄՍ ոլորտում 2024 թ. կատարված աշխատանքները

Բնագիտության և մաթեմատիկայի միջազգային գնահատման արդյունքներով Հայաստանի չորրորդ դասարանցիները բարելավել են մաթեմատիկայի իմացությունը` 2019 թվականին գրանցված 498-ի նկատմամբ գրանցելով 15 միավոր աճ: Այժմ Հայաստանը 513 միավոր արդյունքով հայտնվել է միջինից բարձր արդյունքներ ցուցաբերող երկրների խմբում: Միաժամանակ կրճատվել է բնագիտության բնագավառում նվազագույն շեմը չհաղթահարող սովորողների թվաքանակը. 82 տոկոսը հաղթահարում է նվազագույն շեմը, 40 տոկոսը` միջին շեմը: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը` ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 18-ի նիստում քննարկման ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի համապատասխան հատվածները:

Նախարարի խոսքով 10 տարեկանների շրջանում բարելավվել են նաև գեղարվեստական և գիտահանրամատչելի տեքստերը լուռ ընթերցելու և ընթերցածը հասկանալու, վերլուծելու, եզրահանգումներ անելու կարողությունները. անբավարար արդյունք ունեցող երեխաների թիվը 2022 թվականի 47 տոկոսից 2024 թվականին իջել է շուրջ 20 տոկոսով` դառնալով 28 տոկոս: Երեխաների կեսից ավելին ունեցել է 64,3 տոկոսից բարձր արդյունք. այսինքն` ճիշտ է պատասխանել իր կարդացած տեքստերին վերաբերող 14 հարցից առնվազն 9-ին:

Պետության համալիր քաղաքականության արդյունքում 2023-2024 ուսումնական տարում դպրոցներ է մուտք գործել շուրջ 3300 նոր ուսուցիչ, որոնց շուրջ 56 տոկոսն աշխատանքի է անցել գյուղական դպրոցներում: Նոր ուսուցիչների 32 տոկոսը մինչև 30 տարեկան է, 39 տոկոսը` 31-40 տարեկան:

Անդրադառնալով կամավոր ատեստավորմանը` Ժաննա Անդրեասյանը նշել է, որ վերջին 4 տարվա ընթացքում անցկացված կամավոր ատեստավորման արդյունքում 2024 թվականի տարեվերջի դրությամբ արդեն 6321 ուսուցիչ կամ ուսուցիչների շուրջ 20 տոկոսն ունի բարձրացված դրույքաչափով աշխատավարձ: «Կամավոր ատեստավորմանն առաջին անգամ մասնակցողների թիվը 2024 թվականին ընդհանուր հայտագրվողների նկատմամբ եղել է ամենաբարձրը` 56,7 տոկոս»,- ընդգծել է նա:

Խոսելով դպրոցաշինության աշխատանքներից` նշվել է, որ 2021-2024 թվականներին մեկնարկած դպրոցաշինության խոշոր ծրագրով իրականացման տարբեր փուլերում է գտնվում 220 հաստատություն, որոնցից 35-ը` շինարարության փուլում է, 136-ի համար կնքված են շինարարության պայմանագրեր, իսկ 14-ի գծով ծառայությունների գնման գործընթացներ են կազմակերպված: Միաժամանակ վերանորոգման է նախապատրաստվում 35 հաստատություն: 2021-2024 թվականներին շահագործման են հանձնվել 40 դպրոց և 16 մարզադահլիճ: Դպրոցներում իրականացվում են նաև ընթացիկ նորոգման աշխատանքներ: Ընդհանուր առմամբ ավելի քան 500 դպրոցում իրականացվել են շուրջ 800 մլն ՀՀ դրամի ընթացիկ նորոգման աշխատանքներ:

2024 թվականին արհեստագործական և միջին մասնագիտական կրթության հաստատություններ է ընդունվել 15,058 ուսանող` 2023 թվականի նկատմամբ գրանցելով ընդունելության 11,4 տոկոս աճ:

Սպորտի ոլորտում 2024 թվականին Հայաստանի մարզիկները նվաճել են 384 մեդալ, որից` 123 ոսկե, 107 արծաթե և 154 բրոնզե. նվաճած մեդալների համամասնության մեջ հաշվետու տարում աճել է ոսկե մեդալների մասնաբաժինը` կազմելով 32 տոկոս նախորդ տարվա 28 տոկոսի համեմատությամբ: Մեդալներից 50-ը կամ 13,8 տոկոսը նվաճել են կանայք` նախորդ տարվա 25 մեդալի կամ 5,6 տոկոսի համեմատ, իսկ Հայաստանի հաշմանդամություն ունեցող մարզիկները միջազգային մրցաշարերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում նվաճել են 37 մեդալ` 18 ոսկե, 9 արծաթե և 10 բրոնզե:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ներկայացնելով մշակույթի ոլորտում կատարված աշխատանքները, նշել է, որ 2024-2025 ուսումնական տարին հայտարարվել է մշակութային կրթության տարի, որի շրջանակում բոլոր մարզերում կազմակերպվել են մշակութային էքսպոներ, որոնց շրջանակներում դպրոցներն իրազեկվել են մշակութային հաստատությունների գործունեության վերաբերյալ: Էքսպոներին մասնակցել է 10 մարզի 65 մշակութային կազմակերպություն. ունեցել են ընդհանուր շուրջ 27,000 այցելու: Մշակութային կրթության տարվա շրջանակում էապես ավելացել են «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրի շրջանակում այցելությունները թանգարաններ և թատրոններ` շուրջ 300,000 աշակերտ, ինչը 30,5 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ցուցանիշը և ընդգրկում հանրակրթական դպրոցներում սովորողների շուրջ 70 տոկոսը:

Գրադարաններում և թանգարաններում իրականացվել է ավելի քան 1800 կրթամշակութային ծրագիր, որին մասնակցել է շուրջ 38,820 այցելու, ինչը մոտ 29 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Պետական և համայնքային թանգարաններ այցելության ընդհանուր թիվն աճել է` կազմելով շուրջ 1,245 մլն: Արգելոց-թանգարանների այցելուների թիվը կազմել է ավելի քան 763,000: Թանգարանների սեփական եկամուտները գրեթե կրկնապատկվել են 2022 թվականի համեմատ` կազմելով շուրջ 1,4 մլրդ ՀՀ դրամ:

Հաշվետու ժամանակահատվածում շարունակվել է թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման նոր մոդելի ներդրումը, որին բացի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից միացել է նաև Հ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնը:

Կազմակերպվել է Գրքի երևանյան միջազգային փառատոնը` շուրջ 50 հրատարակչությունների, գրավաճառների և մշակութային կազմակերպությունների մասնակցությամբ, որն ունեցել է շուրջ 30,000 այցելու` կրկնակի ավելի նախորդ տարվանից, վաճառվել է շուրջ 12,000 գիրք:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ներկայացրել է նախորդ տարվա կատարված աշխատանքները սփյուռքի ոլորտում: Ըստ այդմ` հաշվետու տարվա ընթացքում 13 երկրում՝ Ավստրիայում, ԱՄՆ-ում, Բուլղարիայում, Գերմանիայում, Դանիայում, Իտալիայում, Հունաստանում, Նիդերլանդներում, Շվեդիայում, Շվեյցարիայում, Սլովակիայում, Ֆինլանդիայում և Ֆրանսիայում նշանակվել է սփյուռքի գործերի 16 հանձնակատար:

2024 թվականին կայացել են ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի այցերը 11 երկրի` Շվեյցարիայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Ֆրանսիայի, Լյուքսեմբուրգի, Իտալիայի, Ռուսաստանի, Արգենտինայի, Բրազիլիայի, Ուրուգվայի և ԱՄՆ-ի 26 տարբեր քաղաքի հայ համայնքներ: Այցերի շրջանակներում կայացել է ավելի քան 160 միջոցառում:

Սեպտեմբերի 17-20-ը կազմակերպվել է Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը, որին մասնակցել է մոտ 1000 հյուր շուրջ 60 երկրից: Գագաթնաժողովի ընթացքում կազմակերպվել են 6 պանելային քննարկում, 22 համաժամանակյա նիստ, կլոր-սեղան քննարկումներ, 3 թեմատիկ ցուցահանդես և մշակութային միջոցառումներ: Գագաթնաժողովի աշխատանքներում ներգրավված են եղել 180 բանախոս և մոդերատոր 25 երկրից:

«Քայլ դեպի տուն» միջոցառման շրջանակում կազմակերպվել է 13-18 տարեկան սփյուռքահայ պատանիների համար նախատեսված ուսումնաճանաչողական ծրագիր, որը ներառել է 13-օրյա ճամբարային ծրագիր, հայոց լեզվի դասընթացներ, հայրենագիտության դասեր, մշակութային միջոցառումներ և այցեր: Ճամբարային ծրագիրն իրականացվել է Ծաղկաձորում, որին 6 փուլով մասնակցել է 600 երեխա` 20 երկրից:

««իԳործ» սփյուռքահայ մասնագետների ներգրավում ՀՀ պետական կառավարման համակարգում» միջոցառման շրջանակում 2023-2024 թվականներին 50 սփյուռքահայ մասնագետ ներգրավվել է ՀՀ պետական կառավարման 64 համակարգի 18 կառույցում, իսկ 2024-2025 թվականներին` 40 մասնագետ 20 կառույցում: 2023-2024 թվականների մասնակիցների 80 տոկոսից ավելին որոշել են շարունակել աշխատել Հայաստանում:

Զեկուցողները պատասխանել են նաև պատգամավորների բազմաբնույթ հարցերին, տվել պարզաբանումներ:

Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը հանձնաժողովն ընդունել է ի գիտություն:

Դիտումների քանակ23
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ուկրաինան աջակցության նոր փաթեթներ կստանա. Զելենսկի 15:4117 Սեպ, 2026
  • ԱԺ նախագահը և Չեխիայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր 15:3917 Սեպ, 2026
  • Բենինի և Ռուանդայի հետ դիվանագիտական ու ծառայողական անձնագրերով վիզայի պահանջի վերացման համաձայնագրեր կստորագրվեն 15:2817 Սեպ, 2026
  • Գեղարքունիքի քրեական ոստիկանները ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել․ նախաձեռնվել է քրեական վարույթ 15:1917 Սեպ, 2026
  • Թեհրանը կարևորում է Պեկինի հետ հաստատած ռազմավարական գործընկերությունը. Արաղչի 15:1117 Սեպ, 2026
  • ՔՊ-ն Աբովյանի ՏԻՄ ընտրություններին կմասնակցի առանձին ցուցակով 15:0417 Սեպ, 2026
  • Ընտրության օրերին ՀՀ ամբողջ վիրտուալ համակարգը եղել է մեծ գրոհի ներքո. ԿԸՀ նախագահ 15:0217 Սեպ, 2026
  • Լուրեր 15:00 | Վարչապետն անդրադարձել է ռուսական գազի հնարավոր թանկացման հարցին և այլընտրանքներին 15:0017 Սեպ, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան զինծառայողների աճյուններ են փոխանակել 14:5717 Սեպ, 2026
  • Իջևանում ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածում. փրկարարները հեռացրել են այն 14:4817 Սեպ, 2026
  • Ռուբեն Մխիթարյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ 14:4117 Սեպ, 2026
  • Ալեն Սիմոնյանը «Ազգային անվտանգության դոկտրինի հայեցակարգը և գործնական կիրառումը» աշխատաժողովին ներկայացրել է դոկտրինի հիմնական սկզբունքներն ու առաջնահերթությունները 14:3717 Սեպ, 2026
  • Հուրախություն մեզ՝ բացառությամբ երեք տեղամասերի, որևէ տեղամասի վերաբերյալ տեսագրություն, ընտրախախտում չի արձանագրվել. ԿԸՀ նախագահ 14:3517 Սեպ, 2026
  • Ազգային ժողովի նիստ | ՈՒՂԻՂ 14:3017 Սեպ, 2026
  • Ազգային ժողովի նիստ | ՈՒՂԻՂ 14:3017 Սեպ, 2026
  • Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-ին կնվազի 4-6 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա 14:2317 Սեպ, 2026
  • «Ֆլայուան Արմենիա» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 3 մլրդ 994 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:1417 Սեպ, 2026
  • ԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է երիտասարդական կենտրոնների գործունեությանը 13:5817 Սեպ, 2026
  • COP17-ի օրերին ճանապարհներ են փակվելու, մի քանի օր պետական համակարգը կանցնի հեռավար աշխատանքի. Փաշինյան 13:4817 Սեպ, 2026
  • Մոնրեալում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը 13:4217 Սեպ, 2026
  • Ակունք բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է 13:3517 Սեպ, 2026
  • Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայացրել են իրենց փորձը 13:3317 Սեպ, 2026
  • 75 հազար և ավելի բնակչությամբ համայնքի ղեկավարների աշխատավարձը լինելու է մոտավորապես 1.2 մլն դրամ. Դավիթ Խուդաթյան 13:2017 Սեպ, 2026
  • 102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի անվտանգությանը ոչ մի բան չի ավելացնում. Փաշինյան 13:1217 Սեպ, 2026
  • Պետք է ՀՀ-ում չսովորող պաշտոնյա չլինի. վարչապետ 13:0617 Սեպ, 2026
  • Երկրաշարժ Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելք 12:4717 Սեպ, 2026
  • Սոցիալական կրեդիտների շրջանակը կընդլայնվի. քաղաքացիները կկարողանան հարկերից գումար ուղղել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին 12:4617 Սեպ, 2026
  • Թրամփը Կանադայի՝ ԵՄ ասոցացված անդամ դառնալու Բրյուսելի առաջարկը բնութագրել է որպես «թշնամական գործողություն» 12:4317 Սեպ, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:3217 Սեպ, 2026
  • Հայաստանում բացվում է Իտալիայի զարգացման համագործակցության գործակալության տարածաշրջանային գրասենյակը 12:2017 Սեպ, 2026
  • Գալուզինն ու Մուստաֆաևը քննարկել են ՌԴ-Ադրբեջան օրակարգի արդիական հարցեր 12:1917 Սեպ, 2026
  • Անտոն Քոչինյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի 12:1317 Սեպ, 2026
  • ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը 12:0617 Սեպ, 2026
  • Այսօր աշխարհի բոլոր զենքի շուկաները բաց են ՀՀ-ի համար. Փաշինյան 12:0017 Սեպ, 2026
  • ԱԺ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0017 Սեպ, 2026
  • ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները ձեռնամարտի հնարք են կիրառել ու երիտասարդի ձեռքից վերցրել են ատրճանակը՝ կանխելով հետագա զարգացումները 11:5717 Սեպ, 2026
  • Հայաստանի տերը Հայաստանի ժողովուրդն է, պարոն Կարապետյան, ուրիշ երկիր չի կարող լինել Հայաստանի տերը. Ռուբինյանը՝ Կարապետյանին 11:5117 Սեպ, 2026
  • Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են Իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան 11:3717 Սեպ, 2026
  • ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններին 11:3617 Սեպ, 2026
  • Ալեն Սիմոնյանը և Էդմոնդո Չիրիելլին քննարկել են ՀՀ-ի և Իտալիայի միջև տնտեսական համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցեր 11:3317 Սեպ, 2026
  • Անահիտ Ավանեսյանը պատվաստվել է սեզոնային գրիպի դեմ 11:2817 Սեպ, 2026
  • Կառավարությունը հավանություն տվեց 1 մլրդ 110 մլն դրամով սուբվենցիոն ծրագրերը համաֆինանսավորելու վերաբերյալ նախագծին 11:2617 Սեպ, 2026
  • Թուրքիան գոհունակությամբ է ընդունում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ջանքերը. Գյուլեր 11:2017 Սեպ, 2026
  • Ինչքան բարեկեցիկ է քո հարևանը, այնքան բարեկեցիկ ես դու, ինչքան բարեկեցիկ ես դու, այնքան բարեկեցիկ է քո հարևանը. Փաշինյան 11:1517 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը Պեկինում հանդիպումներ է ունեցել ռազմարդյունաբերական մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարների հետ 11:1217 Սեպ, 2026
  • Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ 11:0017 Սեպ, 2026
  • Հայաստանի և Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցություններն են տեղի ունեցել 10:5817 Սեպ, 2026
  • Խաղաղության համաձայնագրի բանակցությունների հաջող ավարտը տեղի ունեցավ, երբ իքս պահի որոշում կայացրինք դուրս գալ մեխանիկական փոխադարձության սկզբունքից. Փաշինյան 10:4317 Սեպ, 2026
  • Մեր անվտանգային շատ պրոբլեմներ, կարող է պարզվի, սկսվում են մեր մտքում, իրականության և միջավայրի մեր ընկալումների մեջ․ վարչապետ 10:1817 Սեպ, 2026
  • Լուրեր 10:00 | ՀՀ ինքնիշխան, միջազգայնորեն ճանաչված տարածքը սակարկման ենթակա չէ. վարչապետ 10:0017 Սեպ, 2026
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 10:0017 Սեպ, 2026
  • «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով միջազգային համաժողովին հանդես եմ գալիս ելույթով․ վարչապետ 09:5317 Սեպ, 2026
  • Վանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու 15-րդ հողատարածքը 09:2817 Սեպ, 2026
  • Ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման համար պետությունը պատասխանատվություն է կրում 09:2117 Սեպ, 2026
  • Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ 09:1117 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ 09:0417 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:5917 Սեպ, 2026
  • Պարույր Հովհաննիսյանը պաշտոնապես ավարտել է ECOSOC-ի փոխնախագահի պաշտոնում իր գործունեությունը 08:4217 Սեպ, 2026
  • Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը աղոթք են հնչեցրել 08:1517 Սեպ, 2026
  • Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի ՀՀ դրոշը 08:0217 Սեպ, 2026
  • Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով են մեկնարկել շախմատի համաշխարհային օլիմպիադան 00:4417 Սեպ, 2026
  • Քննարկվել է հայ-արգենտինյան երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ 00:1617 Սեպ, 2026
  • Կապսում ՀՀ կառավարության միջոցներով 3 փողոց է հիմնանորոգվում 23:5016 Սեպ, 2026
  • ՀՀ-ն արձանագրել է Գանձասարի հայկական ծագումը. Փաշինյանը՝ Հաջիևի մասնակցությամբ տեղի ունեցածի մասին 23:2316 Սեպ, 2026
  • «Նատալի Ֆարմ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 23 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 23:0016 Սեպ, 2026
  • Քաղցրաշենի մանկապարտեզում օձի հայտնվելու մասին լուրեր են տարածվել․ մանկապարտեզը 2 օր փակ կլինի 22:5716 Սեպ, 2026
  • «Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային» 22:5116 Սեպ, 2026
  • Իրանն անպաշտպան չէ. Արաղչի 22:4416 Սեպ, 2026
  • Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները հետևել են վրացի սահմանապահների ցուցադրական վարժանքին 22:2916 Սեպ, 2026
  • Մնացական Սաֆարյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանին 22:1216 Սեպ, 2026
  • Գյումրիում հիմնվում է ստեղծարար արդյունաբերական կենտրոն 22:1216 Սեպ, 2026
  • Հարցազրույց Լեոնիդ Ներսիսյանի հետ 22:0516 Սեպ, 2026
  • Երկրի խորհրդարանը դարձնում եք ձեր ընտանիքի հետ կապված հարցերի քննարկման վայր․ Նիկոլ Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին 21:5416 Սեպ, 2026
  • Պետությունից խաբեությամբ ավելի քան 1.5 միլիարդ դրամ հափշտակելու փորձ է բացահայտվել 21:4216 Սեպ, 2026
  • Ուզում ենք, որ հնարավորություն չլինի մաֆիոզ կապերով դատարաններում հասնել որոշումների ընդունման․ Փաշինյան 21:2916 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 16. 2026 21:0916 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Քոչարյանի նման թալանչիների մինչև վերջին կոպեկը ձեռքներից առնելու ենք․ Փաշինյան 21:0016 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 16-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5816 Սեպ, 2026
  • ԵԱՏՄ-ի հետ ստեղծված իրավիճակը Եվրամիության հետ ընդհանրապես կապ չունի. Փաշինյան 20:5316 Սեպ, 2026
  • Թրամփը հայտարարել է Քենեդու կենտրոնի փակման մասին 20:4816 Սեպ, 2026
  • Տավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել 20:4816 Սեպ, 2026
  • Սևան և Ճամբարակ համայնքներում կգործարկվի միասնական երթուղային ցանց 20:4316 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ն Եվրոպայից և Մերձավոր Արևելքից 52 մլն ռազմական օգնությունը կուղարկի Ամերիկայի դաշնակիցներին 20:3716 Սեպ, 2026
  • Հայաստանի Հանրապետության հիմնադրման հիմքում դրվել է ֆորպոստի տրամաբանությունը. Փաշինյան 20:3216 Սեպ, 2026
  • Այսուհետև կանվանեմ գրագիտության հետ խնդիր ունեցող անձ. Վահագն Ալեքսանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին 20:2516 Սեպ, 2026
  • Կանանց առաջնորդության ամրապնդումը շարունակելու է մնալ խաղաղ, ժողովրդավարական և դիմակայուն պետության կառուցման կարևոր մաս. Լիլիթ Մակունց 20:2116 Սեպ, 2026
  • Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի 20:2016 Սեպ, 2026
  • Եվրամիությունը Կանադային առաջարկել է դառնալ միության ասոցացված անդամ 20:1616 Սեպ, 2026
  • Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ 20:1116 Սեպ, 2026
  • Սաուդյան Արաբիան հութիներին մեղադրել է Մեքքայի վրա հարձակման համար 20:0616 Սեպ, 2026
  • Խտրականության բացառում և հավասարության խթանում. լայն քննարկում 20:0016 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 16.09.2026 19:5516 Սեպ, 2026
  • Ավտոմեքենաներից գողությունների դեպքերը նվազել են 33.4%-ով․ ՆԳ նախարար 19:5016 Սեպ, 2026
  • Լեհաստանը ուժեղացնում է Ուկրաինայի հետ սահմանի հսկողությունը՝ Ռուսաստանի հարձակումների պատճառով 19:4816 Սեպ, 2026
  • 30 հազար դրամի աջակցությունը դեկտեմբերից հետո կշարունակվի ևս 3 ամիս. Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների աջակցության մասին 19:4016 Սեպ, 2026
  • Ղարաբաղի նախկին ղեկավարների շենքերը տվեք, թող մարդիկ ապրեն. Նիկոլ Փաշինյան 19:3316 Սեպ, 2026
  • Իսրայելը հայտարարել է, որ Լիբանանի սահմանային շրջաններն այդ երկրի բանակին վերադարձնելու ծրագիրը ձախողվել է 19:2516 Սեպ, 2026
  • Վերջին կոշիկն էլ ձեռքներիցդ առնելու ենք. Փաշինյանը՝ ապօրինի գույքի բռնագանձման գործերի մասին 19:2016 Սեպ, 2026
  • Գոռ Ենգոյանը՝ անցյալի ու ներկայի խաչմերուկում 19:1416 Սեպ, 2026
  • Վահագն Խաչատուրյանն ընդունել է Save Armenia հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը 19:0816 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015