Ավագանու «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանն առաջարկում է, որ երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք ևս Երևանի քաղաքային տրանսպորտով երթևեկեն անվճար:
«Առաջարկվում է Երևան համայնքում 10 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձը ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակում, այսինքն՝ երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ զինվորական ծառայության հետ պատճառական կապով, ևս դարձնել անվճար»,- ասաց Վահան Ավագյանը Երևանի ավագանու՝ մարտի 18-ի նիստին ներկայացնելով համապատասխան նախագիծը:
Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը հայտարարեց՝ սա ընդհանուր համակարգային բարեփոխումների և դրա շրջանակում արտոնություններ տրամադրելու տրամաբանության մեջ է մտնում:
Երևանի ավագանին նախագիծն ընդունեց 51 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով: