Հրազդանի կիրճում լուծում կտրվի տասնամյակներ շարունակ հենապատից հոսող ջրերի խնդրին, ինչի հետևանքով քանդվում էր երթևեկելի գոտու ասֆալտը: Բարեկարգվում է նաև կիրճում գտնվող բացօթյա մարզահրապարակի տարածքը, որը հայտնի է «Բիձու գյոլ» կամ «Չռիկ» անվամբ: Ավարտվել է լողավազանի վերականգնումն ու հանդերձարանի կառուցումը, մարզասարքերի հատվածում կտեղադրվեն ռետինե հատակներ, տարածքի երթևեկությունը կառավարելու համար կտեղադրվեն լուսացույցներ: Մանրամասները ներկայացվել են Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, որի առաջնահերթ ուշադրության կենտրոնում դարձյալ տրանսպորտի թեման է եղել: Զեկուցվել է, որ հունվարի մեկից մինչև մարտի առաջին տասնօրյակ վաճառվել է 17 մլն 743 հազար 372 տոմս, հասույթը կազմել է մոտ 2 մլրդ 539 մլն դրամ։
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում: