Բաքվում փակում են «դրսի» աչքերը: Քաղաքագետների գնահատականն է փաստին, որ Ադրբեջանում փակվում են միջազգային կառույցների ներկայացուցչությունները:
Նշում են, որ Բաքվի կոկորդին հատկապես Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունն էր կանգնած, որը ժամանակին գրասենյակ ուներ նաև Լեռնային Ղարաբաղում և շրջափակման օրերին հավաստի տեղեկություններ էր հասցնում աշխարհին:
Ուշագրավ է, որ Ադրբեջանը փաստացի կամավոր գնում է ինքնատիպ ինքնամեկուսացման. ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին մասնակցելու համար պատվիրակություն չեն հայտավորել:
Ադրբեջանի հասարակության և տարածաշրջանի համար մտահոգիչ զարգացումների վերաբերյալ փորձագիտական հանրույթի դիրքորոշմանը Իրինա Մկրտչյանն է ծանոթ: