Ռուսաստանը և ԱՄՆ-ն երկկողմ հարաբերությունների վերականգնման սկզբնական փուլում են՝ հայտարարել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ շեշտելով, որ ճանապարհը երկար է լինելու: Նա նաև հերքել է լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, թե Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև այս շաբաթ բանակցություններ են սպասվում:
Պեսկովն անդրադարձել է նաև Սիրիայի արևմուտքում տեղի ունեցող զարգացումներին, նշել՝ բռնության դեպքերը մտահոգում են Ռուսաստանին: «Այս մտահոգությունը կիսում են աշխարհի շատ երկրներ և միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՄԱԿ-ը»,- նշել է Պեսկովը:
Միջազգային լուրերը՝ տեսաշարում: