Ռուբեն Վարդանյանը Բաքվի մեկուսարանից ընտանիքի միջոցով աուդիո
ուղերձ է է փոխանցել՝ հեռախոսազրույցի ժամանակ խնդրելով ձայնագրել իրեն և հրապարակային դարձնել այն:
Ռուբեն Վարդանյանը Բաքվի իրական ու երկարատև խաղաղության կոչ է արել:
Անդրադառնալով արդար դատավարության իրավունքին՝ Վարդանյանը նշել է, որ այն պետք է անցկացվի բաց և միջազգային վերահսկողությամբ։
«Հավատում եմ, որ կհաղթահարենք փոխադարձ թշնամանքն ու կուտակված ատելությունը, ինչպես ստացվել է որոշ ժողովուրդների մոտ: Բայց եթե մենք ուզում ենք դա իսկապես անել, մեզ պետք է իրական երկարաժամկետ խաղաղություն՝ ոչ թե թղթի վրա ստորագրված, այլ կյանքի կոչված»,- ասել է Վարդանյանը:
Հիշեցնենք՝ Ռուբեն Վարդանյանը ի նշան կեղծ դատավարության դեմ բողոքի հացադուլ էր հայտարարել: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Տյուրկը Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նիստում
կոչ էր արել անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ գերիներին։