Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Տեղի է ունենում արգելված ներգործություն, և դա անընդունելի է մեզ համար. վարչապետը՝ Բաքվում պահվող հայերի մասին

ԼԼիլիթ Ասատրյան

Մենք հստակ գնահատական ենք տվել. Բաքվում տեղի ունեցող դատավարությունների համատեքստում ես ասել եմ, որ մենք ունենք ինֆորմացիա, և այդ ինֆորմացիան արդեն երևում է ակնհայտ, որ օգտագործվում են արգելված միջոցներ և խոշտանգումներ, նաև Հայաստանի Կառավարությունը՝ ի դեմս ԱԳՆ-ի, հանդես է եկել հստակ գնահատականով, և մենք շարունակելու ենք մեր ջանքերը այդ խնդիրը հասցեագրելու ուղղությամբ: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Բաքվի դատավարությունից բռնության հետքերով կադրերի վերաբերյալ պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին:

«Էլի ասում եմ, որ, տեսեք, միշտ նման իրավիճակներում, երբ խոսքը գերիների, պատանդների, այլ պահվող անձանց մասին է, բնականաբար, հարց է հնչում՝ ի՞նչ է անում մեր դիվանագիտությունը: Մեր դիվանագիտությունն անում է այն, ինչ հնարավոր է, և ուզում եմ ընդգծել, որ մեր դիվանագիտությունն առաջնորդվում է առաջին հերթին չվնասելու սկզբունքով: Բնական հարց է ծագում՝ որտե՞ղ են այդ դիվանագիտական ջանքերը, ինչո՞ւ չեն երևում դրանք, ես, ի պատասխան այդ հարցի, միշտ բերում եմ 2023 թվականի դեկտեմբերի օրինակը, երբ մեր գերեվարված 32 հայրենակիցները վերադարձան ՀՀ և մինչև պաշտոնական հայտարարության վերջին վայրկյանը մենք երբեք չենք ասել կամ որևէ մանրամասն չենք բացահայտել, այդ թվում՝ այն պատճառով, որ համոզված ենք եղել, որ նման մանրամասների բացահայտումը կզրոյացնի նախկինում գործադրված ջանքերը և դրանց արդյունավետ լինելու հավանականությունը:

Մեր գնահատականը հստակ է, որ արգելված միջոցներով, այդ թվում՝ ֆիզիկական, հոգեբանական ճնշման գործիքներով, մեր ունեցած որոշ տեղեկություններով՝ այլ արգելված միջոցներով տեղի է ունենում արգելված ներգործություն, և դա, բնականաբար, անընդունելի է մեզ համար»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում