Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր աշխատանքային քննարկում էր՝ խաղային ոլորտի կարգավորումների թեմայով: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած նախագծով առաջարկվում է ապրիլի 1-ից հարկերից և տուրքերից բացի ոլորտի համար նախատեսել ևս 10 տոկոս շրջանառության հարկ, ինչը դժգոհություն է հարուցել: Տնտեսական հանձնաժողովի նախագահի տեղակալն ընդգծել է՝ ավելացող հարկային բեռը պետք է համադրելի լինի ընկերությունների ստացած շահույթին:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում: