Անկախ պետություն ստեղծելու քրդական մեծ երազանքը կարող է ի չիք դառնալ։
Տասնամյակներ շարունակ արյունալի պայքար մղող քուրդ զինյալները, ամենայն հավանականությամբ, կընդունեն իրենց առաջնորդ Աբդուլլահ Օջալանի վերջին կոչը, որը փորձագետները պատմական են որակում։
Այդ կոչով Թուրքիայում ցմահ ազատազրկման դատապարտված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հիմնադիր Օջալանը իր հայրենակից զինյալներին կոչ է անում վայր դնել զենքը և ինքնակամ լուծարել Թուրքիայում ահաբեկչական համարվող Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը։
Թուրքիայում քուրդ զինյալները կոչից մի քանի օր անց հայտարարել են պատմական հրադադարի մասին։
Փորձագետները սա Էրդողան-Օջալան գաղտնի գործարք են անվանում, որի նպատակն է չեզոքացնել քրդական գործոնը ողջ Թուրքիայում և դրա սահմաններից դուրս, փոխարենը ստանալ թուրքական պետության մեջ խաղաղ ապրելու երաշխիք։
Մասնագետները նկատում են նաև՝ դարից ավելի ձգվող քրդական հարցը հազիվ թե Էրդողանին հաջողվի կարգավորել մեկ գնդակի հարվածով։
Հեղինակ՝ Վոլոդյա Մուշեղյան