Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված համաձայնագիր է ստորագրվել։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ներկայությամբ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերթը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը։

Արդյունքահեն վարկավորման (RBL) այս ծրագրով նախատեսվում է ներգրավել 45.3 մլն եվրո, որը կուղղվի`
-
առողջապահական հաստատությունների կառուցմանն ու բարելավմանը․
-
առողջապահական ծառայությունների որակի գնահատման և հաշվետվողականության թվայնացմանն ու ինստիտուցիոնալացմանը․
-
բժշկական հաստատությունների լիցենզավորմանը․
-
առողջապահության ոլորտի մարդկային կապիտալի զարգացմանը․
-
հեռաբժշկության պիլոտային ծրագրի իրականացմանը․
-
էլեկտրոնային առողջապահության գործիքների կիրառության բարելավմանը։
