Հայաստանը հավատարիմ է «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրով ստանձնած պարտավորություններին, որը միջազգային անվտանգության ճարտարապետության առանցքային հիմնասյուներից է. հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ժնևում՝ Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում: Միրզոյանը նկատել է, որ Հայաստանի հանձնառությանը հակառակ՝ իրականությունը տարբերվել է սկզբնական ակնկալիքներից։ Արդյունքները հայտնի են, սպառազինությունների վերահսկման ռեժիմը չկարողացավ կանխել ուժի կիրառման կրկնությունը՝ խարխլելով կայունության հենց այն հիմքերը, որոնք կոչված էր պաշտպանելու։
Մանրամասները՝ Մայա Խաչատրյանի ռեպորտաժում։