• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց Հարթակ․ Ես երբեք չեմ վիճում դեր ստանալու կամ քաղաքական հայացքների համար. Մարտիրոսյան Բաց Հարթակ․ Ես երբեք... 20:35
Օրակարգում՝ «ԱՄՆ-Իրան փխրուն համաձայնությունն է» Օրակարգում՝ «ԱՄՆ-Իրան փխրուն համաձայնությունն է» 19:52
Օրը՝ 60 վայրկյանում | 20.06.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 20.06.2026 21:28
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Արփինե Սարգսյանը ներկայացրել է ՆԳՆ և ենթակա ծառայությունների բարեփոխումներն ու արձանագրված արդյունքները
Քաղաքականություն
21:3525 Փտր, 2025

Արփինե Սարգսյանը ներկայացրել է ՆԳՆ և ենթակա ծառայությունների բարեփոխումներն ու արձանագրված արդյունքները

Փետրվարի 25-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մասնակցել է Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստին։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

Ողջունելով ներկաներին՝ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը կարևորել է ԵՄ-ի հետ համագործակցության հարթակը, որը հնարավորություն է տալիս կիսվելու փորձառությամբ, նաև նախանշելու երկկողմ ձևաչափով ընկալելի հետագա քայլերը։ Անդրադառնալով Ներքին գործերի նախարարության ձևավորմանը՝ նախարարը նշել է, որ նպատակը ՆԳ նախարարության մանդատի շրջանակում մի շարք ոլորտների, հատկապես ոստիկանության նկատմամբ քաղաքացիական և խորհրդարանական վերահսկողություն ապահովելն է։

ՆԳ նախարարության կադրային քաղաքականության շրջանակում նախարարն ընդգծել է անձնակազմի կարողությունների շարունակական զարգացմանն ուղղված ԵՄ գործընկերների հետ համատեղ ծրագրերը, որոնք միտված են քաղաքացիներին մատուցվող ծառայությունների կատարելագործմանն ու արդյունավետ հանրային վերահսկողության մեխանիզմների ներդրմանը։

Անդրադառնալով միգրացիոն ոլորտին՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ ինստիտուցիոնալ փոփոխությունների արդյունքում ամբողջացվել է միգրացիոն շղթան՝ միավորելով անձնագրերի, վիզաների տրամադրման և միգրացիոն բոլոր գործընթացները՝ հիմքում ունենալով միջազգային լավագույն փորձը։ Խոսելով միգրացիոն ոլորտի կառավարման նոր ռազմավարության մշակման մասին՝ նախարարը շեշտադրել է միասնական ռազմավարական փաստաթղթի կարևորությունը, որը կարտացոլի միգրացիոն ոլորտում պետության քաղաքականությունը։

Նախարար Արփինե Սարգսյանը կարևորել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության գործառնական փուլի մեկնարկը և ընդգծել, որ գործընթացն ինքնանպատակ լինել չի կարող։

«Վիզաների ազատականացման շուրջ երկխոսության այս փուլում մենք ի վերջո խոսակցությունների մակարդակից անցում ենք կատարում գործնական փուլի, ինչը նշանակում է, որ արդեն իսկ որոշակի քայլեր ձեռնարկվել են և կա կամք շարունակելու այդ ուղղությամբ աշխատանքը»,- ասել է ՆԳ նախարարը։

Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ այս ուղղությամբ առաջին քայլն արդեն իսկ արված է, ԵՄ տեխնիկական առաքելության հետ հանդիպումների շրջանակում քննարկվել են որոշակի տեխնիկական հարցեր, առաջիկայում սպասվում է երկրորդ առաքելությունը։

«Նախնական պլանավորմամբ՝ առաջիկայում կունենանք այն գործողությունների ծրագիրը, որը հնարավորություն կտա տարբեր ոլորտներում Հայաստանի Հանրապետության համար սահմանել մարդկանց կենսագործունեության բարելավմանը միտված ժամանակակից բարձր ստանդարտներ»,- ասել է Արփինե Սարգսյանը։

Անդրադառնալով ՀՀ-ում կենսաչափական համակարգի լավարկմանը՝ նախարարն ընդգծել է․

«Մեր ունեցած բաց թափանցիկ մրցույթը վկայությունն է նրա, որ Հայաստանի Հանրապետությունը, թե՛ անձնական տվյալների, թե՛ կենսաչափական տվյալների պաշտպանության տեսանկյունից բարձր ստանդարտներ է որդեգրել»։

Նախարարը վստահություն է հայտնել, որ շարունակական գործընթացների արդյունքում 2026թ․ երկրորդ կիսամյակում քաղաքացիներին արդեն իսկ հնարավոր կլինի մատուցել նոր որակի ծառայություններ։ Ոստիկանության ոլորտի բարեփոխումների մասով նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ բավական լուրջ արդյունքներ են գրանցվել, ինչը փաստում են թե՛ տեղական, թե՛ միջազգային գործընկերները։

Քաղաքացիների շրջանում ԵՄ օժանդակությամբ իրականացված հարցումների արդյունքները վկայում են, որ փոփոխությունների ուժով բարձրացել է ոստիկանության նկատմամբ վստահության մակարդակը․ հարցվողների 72 %-ը վստահում է ոստիկանությանը, կամ ունի չեզոք դիրքորոշում։

Ոստիկանության ոլորտի բարեփոխումների շրջանակում նախարարը շեշտադրել է Պարեկային ծառայության գործարկումն ամբողջ հանրապետությունում, արձանագրված դրական արդյունքները։ Նա առանձնացրել է նաև միասնական օպերատիվ կառավարման կենտրոնի ձևավորումը, ինչը թույլ կտա մեկ կետից ավելի արագ արձագանքել քաղաքացիների ահազանգերին։

Արփինե Սարգսյանի խոսքով՝ ԱԺ գործընկերների հետ արդյունավետ համագործակցության արդյունքում ընդունվել է «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքը, որը հավաքների ազատության իրավունքի իրացման համատեքստում թույլ կտա կիրառել ուժային միջոցների գործադրման նոր ստանդարտ։

Անդրադառնալով Ոստիկանության ոլորտի բարեփոխումների 2024-2026թթ․ նոր ռազմավարությանը՝ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ այն մշակվել է նախորդ ռազմավարության ձեռքբերումների, քաղած դասերի, անկախ փորձագիտական գնահատման, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ ֆոկուս խմբային քննարկումների և ձեռք բերած լայն կոնսենսուսի, ինչպես նաև երիտասարդների հետ քննարկումների արդյունքների հաշվառմամբ։

Հանրային անվտանգության ապահովման համատեքստում Արփինե Սարգսյանը խոսել է նաև հանցավորության դեմ ռազմավարության մշակման աշխատանքների մասին։ Նախարարն անդրադարձել է նաև Եվրոպոլում կապի սպայի նշանակման աշխատանքներին՝ նշելով, որ սա ևս մի կարևոր նվաճում է համագործակցության և հանցավորության դեմ պայքարի տեսանկյունից։

Աղետների ռիսկի կառավարման շրջանակում նախարարն անդրադարձել է ԵՄ փորձագիտական աջակցությանը՝ ընդգծելով ոլորտում կարիքների վերագնահատման և քաղաքացիական պաշտպանության մեխանիզմների բարելավման անհրաժեշտությունը, ինչը թույլ կտա ապահովել այս ոլորտում նոր ստանդարտ։ Նախարարը կարևորել է նաև Լոռու և Տավուշի մարզերում ԵՄ գործիքակազմի կիրառմամբ նոր ստանդարտներով հետաղետային իրավիճակի գնահատումը։

Նախարարի խոսքով՝ առաջիկայում փոփոխություններ կկատարվեն նաև Փրկարար ծառայության կառուցվածքում, այդ թվում՝ աղետների ռիսկի կառավարման ոլորտում։ Նախարարը հույս է հայտնել, որ ԵՄ գործընկերների հետ իրականացվող նոր ծրագրի արդյունքում շոշափելի բարեփոխումներ կիրականացվեն նաև Փրկարար ծառայության աշխատանքում։

Ամփոփելով ելույթը՝ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը սերտ և արժանիքահեն գործընկերության համար շնորհակալություն է հայտնել եվրոպական կողմին։

Դիտումների քանակ38
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո 09:4921 Հնս, 2026
  • Ժամանակակից առողջապահությունը փոխվում է, սակայն անփոփոխ է մնում մեկ բան՝ բուժաշխատողի մարդասիրությունը. Անահիտ Ավանեսյան 09:3921 Հնս, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:2921 Հնս, 2026
  • Վերադարձ այնտեղ, որտեղ ամեն ինչ սկսվեց 00:5421 Հնս, 2026
  • Քարը՝ փերֆորմանսի գլխավոր կերպար 00:1821 Հնս, 2026
  • Իսրայելն ու «Հըզբոլլահը» շարունակել են փոխադարձ հարվածները 23:5120 Հնս, 2026
  • Հունիսի 21-ին Երևանում ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե․ Լևոն Ազիզյան 23:2720 Հնս, 2026
  • 5 խոշոր ջրամբարներից 4-ը լցված են 100 տոկոսով 22:5920 Հնս, 2026
  • Իրան-ԱՄՆ նոր համաձայնությունն ու Հայաստանը. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4020 Հնս, 2026
  • Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան 22:3520 Հնս, 2026
  • Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը 22:2120 Հնս, 2026
  • ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ 22:1220 Հնս, 2026
  • Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին 21:5420 Հնս, 2026
  • Հայաստանն ամրապնդում է միջհամայնքային գործակցությունը 21:4220 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 20.06.2026 21:2820 Հնս, 2026
  • «Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը 21:0920 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | Մեզ համար հատկապես կարևոր է ծառայողների բարեվարքությունը. վարչապետը՝ էկոպարեկներին 21:0020 Հնս, 2026
  • Երևանում այսօր գրանցվել է 36.5°C, Արարատում՝ +38.3°C տաքություն 20:5820 Հնս, 2026
  • «Դարձիր կամավոր» ծրագրով ՔԿԱԳ-ում թվայնացվել է շուրջ 30 հազար արխիվային փաստաթուղթ 20:5320 Հնս, 2026
  • Էկոպարեկային ծառայությունն արդեն գործում է չորս մարզում 20:4820 Հնս, 2026
  • «Ֆասթ բանկ»-ը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 562 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:4220 Հնս, 2026
  • Ուկրաինան հարվածել է Տյումենի նավթավերամշակման գործարանին 20:3420 Հնս, 2026
  • Ավելի քան 5 մլրդ դրամ պետբյուջեից՝ «Կյանքի պուրակի» կառուցմանը. աշխատանքին ծանոթացել է վարչապետը 20:2620 Հնս, 2026
  • Ադրբեջանով Հայաստան է առաքվել ևս 490 տոննա ռուսական ցորեն 20:1820 Հնս, 2026
  • Հայկական գրավոր ժառանգությունը՝ հանրամատչելի բովանդակությամբ 20:0720 Հնս, 2026
  • Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը. Ճանապարհային դեպարտամենտը տեսանյութ է հրապարակել 19:4720 Հնս, 2026
  • Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել 19:3220 Հնս, 2026
  • Իրանական պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա՝ ամերիկյան կողմի հետ բանակցությունների. Բաղաեի 19:1120 Հնս, 2026
  • Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ 18:4620 Հնս, 2026
  • Իլոն Մասկը՝ աշխարհի առաջին տրիլիոնատեր. նա ամենառիսկային և ամբիցիոզ ծրագրերի հեղինակն է 18:2820 Հնս, 2026
  • Իրանը հայտարարել է, որ կրկին փակել է Հորմուզի նեղուցը. Reuters 18:1320 Հնս, 2026
  • Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը 17:5820 Հնս, 2026
  • Իսրայելն ու «Հըզբոլլահը» շարունակել են ռազմական գործողությունները՝ չնայած հայտարարված հրադադարին 17:4920 Հնս, 2026
  • Ռուբիոն և Աունը քննարկել են Լիբանան-Իսրայել խաղաղության գործընթացը 17:3720 Հնս, 2026
  • Սիբիհան և Բուդանովը հրաժարվել են Լեհաստանի պարգևներից՝ Զելենսկուն շքանշանից զրկելու պատճառով 17:1820 Հնս, 2026
  • Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակի» կառուցման աշխատանքներին, պատասխանատուներին հանձնարարել առանձնակի ուշադրություն դարձնել շինաշխատանքների որակին 17:0120 Հնս, 2026
  • Լուրեր 17:00 | «Կյանքի պուրակ»-ում արձանագրվել են նախագծի հետ կապված խնդիրներ. վարչապետի շրջայցը 17:0020 Հնս, 2026
  • ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել 16:5220 Հնս, 2026
  • Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կարող է պատմական դառնալ դաշինքի համար. Գյուլեր 16:4220 Հնս, 2026
  • Վիճաբանություն Սիսավան փողոցում. 1 անձ ձերբակալվել է 16:3420 Հնս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության գործունեության մեկնարկի արարողությանը 16:2720 Հնս, 2026
  • Ադրբեջանն ու Բելառուսը քննարկել են ռազմական օբյեկտների պաշտպանության հարցեր 16:1420 Հնս, 2026
  • Բնությունը պետք է լինի առանձնահատուկ հոգածության ներքո․ Փաշինյան 15:5720 Հնս, 2026
  • ԱՄՆ-Իրան գործարքը խաղաղության հույս է ներշնչել լիբանանցիներին 15:4320 Հնս, 2026
  • Նիգերի խոշորագույն օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 35 մարդ է զոհվել 15:3620 Հնս, 2026
  • Փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը․ տուժածներ չկան 15:2720 Հնս, 2026
  • Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը 15:1920 Հնս, 2026
  • Եղվարդի կոյաջրերը ողողում են Զովունու այգիները 15:1120 Հնս, 2026
  • Կոշտան ԵՄ երկրներին կոչ է արել Ռուսաստանի հետ ուղիղ դիվանագիտական կապեր հաստատել 14:5320 Հնս, 2026
  • Բուսաբանական այգում «Կյանքի պուրակի» կառուցման աշխատանքները շարունակվում են. վարչապետ 14:4020 Հնս, 2026
  • Ստորագրությունների և քվեարկության մասնակիցների թվերի տարբերության մասին. ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից 14:3520 Հնս, 2026
  • Ճանապարհի երթևեկելի հատվածի քարերը հեռացվել են, այն դարձել է երկկողմանի երթևեկելի․ Փրկարար ծառայություն 14:2320 Հնս, 2026
  • Փրկարարներն օգնության են հասել վիրավոր արծվին 14:2020 Հնս, 2026
  • Իրանի փոխարտգործնախարարը՝ ԱՄՆ-ի հետ համաձայնագրի մասին 14:1320 Հնս, 2026
  • Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչները հանդիպել են Բաքվում 13:5820 Հնս, 2026
  • Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը 13:4120 Հնս, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ 13:2620 Հնս, 2026
  • Եթե Ռուսաստանին չհեռացնեին «Ութի խմբից», ապա Ուկրաինայում պատերազմ կարող էր չլինել. Թրամփ 13:0420 Հնս, 2026
  • Լուրեր 13:00 | Նաիրի համայնքի կոյաջրերը բաց հոսում, թափվում են Հրազդան գետը. բնակիչները բողոքում են 13:0020 Հնս, 2026
  • Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր 12:4520 Հնս, 2026
  • Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն 12:2320 Հնս, 2026
  • Ռուբիոն և Աունը քննարկել են Լիբանանի և Իսրայելի միջև խաղաղության գործընթացը 12:1420 Հնս, 2026
  • Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները 11:5720 Հնս, 2026
  • Վթարային ջրանջատում Մեղրիում 11:3920 Հնս, 2026
  • Զելենսկին հնարավոր է համարել հարվածները Բելառուսի տարածքում գտնվող օբյեկտներին 11:2320 Հնս, 2026
  • Անգլիայի հարավում գնացքների բախման հետևանքով մեկ մարդ զոհվել է, 89-ը` վիրավորվել 11:1120 Հնս, 2026
  • Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում 10:3320 Հնս, 2026
  • Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները 10:1420 Հնս, 2026
  • ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը 10:0920 Հնս, 2026
  • 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում 10:0020 Հնս, 2026
  • Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները 09:5020 Հնս, 2026
  • Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 09:4620 Հնս, 2026
  • Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը 09:3320 Հնս, 2026
  • Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում 09:2120 Հնս, 2026
  • Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ 09:0920 Հնս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 09:0220 Հնս, 2026
  • «Էս ընդ էյ մայնինգ» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 573 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 08:5320 Հնս, 2026
  • ՀԱԳ Գրատպության թանգարանի ինտերակտիվ կրթական ծրագրերը 08:3020 Հնս, 2026
  • Պարեկային ծառայությունը Հայաստանում կայացած ինստիտուտ է․ Արփինե Սարգսյան 08:1720 Հնս, 2026
  • Վլադիմիր Սպիվակովը հոսպիտալացվել է 00:4820 Հնս, 2026
  • Դեսպան Գևորգյանը մասնակցել է Ուրուգվայի ազգային հերոս Խոսե Խերվասիո Արտիգասի ծննդյան 262-ամյակի պաշտոնական միջոցառմանը 00:1920 Հնս, 2026
  • Հասած ծիրանը գետնին չի մնա. բնակիչները գնից գոհ չեն, բայց վստահ են՝ արտահանող կգտնվի 00:1320 Հնս, 2026
  • Ինչպես խուսափել աղիքային վարակներից․ ՍԱՏՄ-ն պարզ կանոններ է հրապարակել 00:0220 Հնս, 2026
  • Եթե ես չլինեի, Իսրայելը ոչնչացված կլիներ. Թրամփ 23:5219 Հնս, 2026
  • Վարչապետը նոր նշանակում է արել 23:3719 Հնս, 2026
  • Դեսպան Վիկտոր Ենգիբարյանը Մագդեբուրգում միջազգային տնտեսական համաժողովի է մասնակցել 23:2919 Հնս, 2026
  • Հանրահավաքներ կանեն, կվերցնեն մանդատները և կանցնեն առօրյա գործերին. փորձագետը՝ ընդդիմության մասին 23:2319 Հնս, 2026
  • Քննարկվել են առևտրատնտեսական և մաքսային ոլորտներում ՀՀ և Վրաստանի միջև փոխգործակցության հարցեր 23:2019 Հնս, 2026
  • Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը 23:1919 Հնս, 2026
  • Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները 22:5119 Հնս, 2026
  • 2 մլրդ դրամ՝ Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրի վերակառուցմանը. կայացել է բացման արարողությունը 22:3919 Հնս, 2026
  • Ընդունել եմ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին․ Սրբուհի Գալյան 22:3019 Հնս, 2026
  • ASOF-ում Աննա Հակոբյանը ներկայացրել է «Կրթվելը նորաձև է» շարժման նոր ռազմավարությունը 22:2719 Հնս, 2026
  • Կարծում եմ, որ շուտով կկարողանամ ողջունել Ձեզ Բրատիսլավայում փոխադարձ պաշտոնական այցի ժամանակ․ Սլովակիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին 22:1419 Հնս, 2026
  • Հարցազրույց Սերգեյ Դանիելյանի հետ 22:0619 Հնս, 2026
  • Ցուցադրական մեղվանոց՝ Գառնիում 21:5419 Հնս, 2026
  • Վիեննայում ամփոփվել են Հայաստանում իրականացված բնապահպանական և գյուղատնտեսական երեք ծրագրեր 21:4719 Հնս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յունիս 19. 2026 21:3619 Հնս, 2026
  • COP17-ն ու երիտասարդները 21:2119 Հնս, 2026
  • Ռուբիկ Հակոբյանի նկատմամբ դատարանը վարչական հսկողություն կիրառեց 21:1019 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015