• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Իրանը և ԱՄՆ-ը փոխադարձ հարվածներ են հասցրել. «Հարևաններ» Իրանը և ԱՄՆ-ը փոխադարձ... 19:47
Նոր հայց Գարեգին Բ-ի դեմ․ հոգևորականի հայտարարությունը Նոր հայց Գարեգին Բ-ի... 19:46
Օրը՝ 60 վայրկյանում | 31.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 31.08.2026 20:33
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստին ընդունվել է համատեղ հայտարարություն
Քաղաքականություն
19:2525 Փտր, 2025

Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստին ընդունվել է համատեղ հայտարարություն

ՀՀ Ազգային ժողովում փետրվարի 25-ին տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի չորրորդ նիստը:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ-ից, նիստի սկզբում ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Խորհրդարանի ղեկավարը վերահաստատել է՝ Հայաստանն ընտրել է ժողովրդավարության ուղիով զարգանալու ճանապարհը: Ալեն Սիմոնյանի ելույթն ամբողջությամբ՝ այստեղ:

«Անցնող տարիների ընթացքում Եվրոպական միության խորհրդարանը եղել է արդարության, ազատության ջահակիրը եվրոպական ինստիտուտների շրջանում»,- փաստել է Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Արման Եղոյանն ու հավելել՝ Հայաստանը Եվրամիության հետ քննարկում է գործընկերության նոր օրակարգը: Համանախագահը հիշեցրել է, որ երկու շաբաթ առաջ ՀՀ Ազգային ժողովը հավանության է արժանացրել այն նախագիծը, որով մեր երկիրը սկսում է ԵՄ-ին անդամակցության գործընթացը: «Սա մեր քաղաքացիների մի ստվար զանգվածի պահանջն էր, և խորհրդարանում իշխող մեծամասնությունը որոշեց ընդառաջել այս նախաձեռնությանը և Կառավարության հետ ներդաշնակ աշխատանքի միջոցով առաջ տանել գործընթացը»,- ընդգծել է Արման Եղոյանը:

Անդրադառնալով նախորդ տարիների ընթացքում ձեռքբերումներին՝ պատգամավորն ընդգծել է Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը: «Սա մի որոշում էր, որին մենք շատ տևական ժամանակ սպասել ենք և աշխատել ոչ միայն Եվրամիության ինստիտուտների, այլև ԵՄ անդամ երկրների հետ առանձին»,- նշել է Արման Եղոյանը և շնորհակալություն հայտնել ԵՄ անդամ 27 պետություններին՝ երկխոսությունը հնարավոր դարձնելու համար: Նա հույս է հայտնել, որ մի քանի տարիների ընթացքում վիզաների ազատականացումը կդառնա իրողություն:

Արման Եղոյանը կարևորել է Եվրոպական խաղաղության գործիքակազմի միջոցով Հայաստանին տրամադրվող աջակցությունը, ինչպես նաև ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում:

ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի խոսքով էլ ԵՄ-ն ու Հայաստանն այսքան սերտ հարաբերություններ երբեք չեն ունեցել: «Մեր հարաբերությունները հիմնված են ամուր հիմքերի, համատեղ հանձնառությունների վրա՝ ժողովրդավարություն, օրենքի գերակայություն և մարդու իրավունքների նկատմամբ հարգանք: Մենք հավատում ենք ժողովուրդների, պետությունների իրավունքին՝ ընտրելու իրենց ապագան: Եվրոպական խորհրդարանն արդեն հստակ արտահայտել է, որ աջակցում է հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը, բայց ամեն ինչ կախված է նաև Հայաստանից, թե ինչ բնույթի հարաբերություններ է ձգտում ունենալ»,- նշել է Նիլս Ուշակովսն ու փաստել՝ ԵՄ անդամակցության ցանկացած դիմում կներկայացվի և կդիտարկվի ըստ պահանջների, առաջնահերթության և չափորոշիչների: «Կարևոր է, որ այս ուղերձը հստակ հասցնենք Հայաստանի ժողովրդին, որ մարդիկ հասկանան՝ ինչ մարտահրավերներ ակնկալեն և չլինեն ոչ իրատեսական ակնկալիքներ»,- հավելել է համանախագահը:

Նա կարևորել է այն հանգամանքը, որը Հայաստանը վավերացրել է Հռոմի ստատուտը և դարձել Միջազգային քրեական դատարանի անդամ: «Այսպիսի մարտահրավերների պայմաններում Հարավային Կովկասում շատ կարևոր է, որ մեր անվտանգային համագործակցությունը զարգացնենք: ԵՄ քաղաքացիական առաքելությունն օգնել է իրավիճակը կայունացնել Հայաստան-Ադրբեջան սահմանին»,- ասել է Նիլս Ուշակովսը և խոսել Ադրբեջանի կողմից այս համագործակցությունը մերժելու ու ԵՄ առաքելությունը Հայաստանում դադարեցնելու ցանկության մասին:

«Հայաստանը հանձն է առել խաղաղության օրակարգ, և մենք դրան աջակցում ենք, իսկ Ադրբեջանի արձագանքն այս ամենին շատ դժվար է հասկանալ ու մեկնաբանել»,- նշել է համանախագահը:

Եվրոպացի պատվիրակը փաստել է նաև, որ ԵՄ-ն հետաքրքրված է նաև Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ, որը շատ կարևոր է տարարածաշրջանի կապերի և ենթակառուցվածքների բացման համար: Այս համատեքստում նա կոչ է արել Անկարային Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցն առանձնացնել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների օրակարգից:

Օրակարգի և 2023 թվականի մարտի 9-ին Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 3-րդ նիստի արձանագրության ընդունումից հետո խորհրդարանականներն անցել են օրակարգային հարցերի քննարկմանը:

Առանցքում են եղել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների, իրավունքի գերակայության և հիմնարար ազատությունների պաշտպանության ամրապնդման, Եվրոպական միության և Հայաստանի միջև ավելի սերտ հարաբերությունների օրակարգերը, ԵՄ-Հայաստան հարաբերությունների ապագան ու Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքը:

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը խոսել է արդարադատության ոլորտում բարեփոխումների և ժողովրդավարության, օրենքի գերակայության ամրապնդման համատեքստում իրականացված քայլերի մասին: Սրբուհի Գալյանն ընդգծել է, որ ոլորտում անելիքները բազմաթիվ են և ստանձնած քաղաքական հանձառությունը միտված է մեկ հիմնական խնդրի լուծմանը, որ արդարադատությունը սպասարկի արդարության շահը:

Նախարարն անդրադարձել է նաև քրեակատարողական և պրոբացիայի ոլորտում անելիքներին: Նախատեսվում է ունենալ նոր բանտային համակարգ, նոր որակի քրեակատարողական ոլորտի ծառայողներ, կբարձրացվեն Պրոբացիայի ծառայության կարողությունները:

«Վերջին տարիներին Եվրամիության հետ հարաբերություններում գրանցված առաջընթացը ցույց է տալիս Հայաստանի հանձնառությունը՝ ընդլայնելու երկկողմ օրակարգը, տարբեր մակարդակներում ունենալու համագործակցություն»,- ընդգծել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը:

Փոխնախարարի խոսքով ՀՀ քաղաքացիները ցանկանում են ավելի ամուր կապեր ունենալ եվրոպական ընտանիքի հետ, ինչի ապացույցն է ԵՄ-ին անդամակցելու՝ խորհրդարան ներկայացված նախաձեռնությունը: Պարույր Հովհաննսյանը նշել է, որ Եվրամիությունը շարունակում է մնալ Հայաստանի կարևորագույն գործընկերը՝ հատկապես ժողովրդավարության, օրենքի գերակայության, հանրային կառավարման և անվտանգության ոլորտներում բարեփոխումների համատեքստում:

«Հայաստանը շնորհակալ է Եվրամիությանը՝ քաղաքացիական դիտորդական առաքելության մանդատը երկարաձգելու համար»,- ասել է արտաքին գերատեսչության ներկայացուցիչը և հավելել, որ այն նպաստում է Ադրբեջանի հետ սահմանային հատվածներում կայունության պահպանմանը և նվազեցնում էսկալացիայի հավանականությունը:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն էլ կարևորել է մի շարք ոլորտներում համագործակցության ամրապնդման հանձնառությունը, այս համատեքստում խոսել կոնկրետ ծրագրերի ու քայլերի մասին: Վասիլիս Մարագոսն անդրադարձել է վիզաների ազատականացման գործընթացի առանձնահատկություններին: Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին անդրադառնալով՝ դեսպանը փաստել է՝ փորձում ենք գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ:

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն արդյունավետ է համարել ԵՄ-ի հետ ոլորտային համագործակցությունը: Նա անդրադարձել է միգրացիոն բնագավառում իրականացվող գործողություններին՝ նշելով, որ քայլեր են ձեռնարկվում ոլորտի կառավարման նոր ռազմավարության մշակման ուղղությամբ: Նախարարը խոսել է նաև ոստիկանության ոլորտի բարեփոխումներից, պարեկային ծառայության գործարկումից հետո գրանցված դրական արդյունքներից: Անդրադարձ է կատարվել հանցավորության կանխարգելման նոր ռազմավարության մշակմանը:

Հարցուպատասխանի ձևաչափում անդրադարձ է եղել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության նպատակներին, ճանապարհային քարտեզին ու ժամկետներին: Այս համատեքստում Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Արման Եղոյանը կարծիք է հայտնել, որ պետք է փորձել խուսափել ոչ իրատեսական սպասումներից ու ակնկալիքներից և ասել ժողովրդին, թե ինչ է նշանակում ԵՄ անդամ պետություն դառնալ, ընտրել այս ճանապարհը, ինչ ենք փոխելու մեր երկրում և միջազգային հարաբերություններում: «Մենք երբևէ անիրատեսական  ակնկալիքներ չենք տվել հատկապես ժամանակացույցի հետ կապված: Ես ինքս բազմիցս ասել եմ, որ սա երկարատև գործընթաց է»,- փաստել է նա:

Վասիլիս Մարագոսը հավաստիացրել է՝ կունենանք կանոնակարգված պարբերական հանդիպումներ Ազգային ժողովի հետ, կքննարկենք համագործակցության, բարեփոխումների շրջանակը:

Նիստի մասնակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման հեռանկարներին, Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքին, ժողովրդավարական արժեքների, անվտանգության ու մարդու իրավունքների հարցերում համընդհանոր նպատակներին ու արժեհամակարգին: Ընդգծվել է, որ ՀՀ-ԵՄ համագործակցությունը երկկողմանի իրականացվող գործընթաց է:

«ԵՄ աջակցությունը Հայաստանի դիմակայունությանը՝ տնտեսական, առևտրային և էներգետիկ համագործակցության միջոցով ու դիվերսիֆիկացիան» թեմայի շրջանակում ԵՄ աջակցությամբ իրականացվող մի շարք ծրագրերի մասին են խոսել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը և Վասիլիս Մարագոսը:

Տարածաշրջանային և գլոբալ անվտանգային մարտահրավերների ու Հայաստանի և իր հարևանների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ԵՄ-Հայաստան փոխգործակցության շրջանակում Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների գործընթացը:

Նիստի մասնակիցները խոսել են տարածաշրջանային անվտանգային խնդիրների, Հայաստանի եվրոպական ձգտումների մասին: Հնչել է տեսակետ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների գործընթացում պետք է լինի միջնորդի և երաշխավորի ինստիտուտ: Հայ պատվիրակները բարձրացրել են Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման, Բաքվում պահվող մեր հայրենակիցների վերադարձի հարցերը: Կարևորվել է տարածաշրջանային կայունությունը, անդրադարձ է եղել հարևան պետությունների հետ հարաբերություններին:

Նիստի ավարտին ընդունվել է համատեղ հայտարարություն:

Նիստից հետո տեղի է ունեցել համանախագահներ Արման Եղոյանի և Նիլս Ուշակովսի մամուլի ասուլիսը, որի ընթացքում լրատվամիջոցներին ներկայացվել են նիստի արդյունքները: Համանախագահները պատասխանել են նաև լրագրողների հարցերին:

Դիտումների քանակ232
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Դատախազի որոշմամբ՝ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում 14:1701 Սեպ, 2026
  • Նվաստացումը, բռնությունն ու շահագործումը մեր արժեքների մաս չեն. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել 13:5901 Սեպ, 2026
  • Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է. ՔԿ 13:4601 Սեպ, 2026
  • Տեսական ֆիզիկայի միջազգային գիտաժողով՝ Երևանում 13:3401 Սեպ, 2026
  • Գազատար է վնասվել. Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում է 13:0701 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանն ու Վիետնամի փոխնախագահը կարևորել են քաղաքական, տնտեսական ու մշակութային կապերի հետևողական զարգացումը 13:0401 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Տարածաշրջանի համար կենսական է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը. Էրդողան 13:0001 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 12:5301 Սեպ, 2026
  • «Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել է դրոնով ներնետված արգելված իրերի փաթեթ 12:3901 Սեպ, 2026
  • Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի նախագահին ընդունել Մոսկվայում. Պեսկով 12:2901 Սեպ, 2026
  • Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում․ իրականացվել են խուզարկություններ 12:2301 Սեպ, 2026
  • Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 12:1601 Սեպ, 2026
  • Ի գիտություն աշխարհի 50 լավագույն բուհերում սովորող ՀՀ քաղաքացիների 12:0301 Սեպ, 2026
  • Անկարան կշարունակի իր ներդրումն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործում. Էրդողան 11:5701 Սեպ, 2026
  • Պուտինը և Մոդին Բիշքեկում քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունները 11:4801 Սեպ, 2026
  • Հայաստանի և Սլովակիայի միջև փոխշահավետ համագործակցությունը առավել ակտիվ ընթացք է ստացել․ Նիկոլ Փաշինյանը՝ Սլովակիայի վարչապետին 11:4301 Սեպ, 2026
  • ՇՀԿ+ ձևաչափի հանդիպումից առաջ տեղի է ունեցել դիմավորման և համատեղ լուսանկարի արարողություն 11:4001 Սեպ, 2026
  • Երթևեկության կազմակերպման փոփոխություն Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում 11:2701 Սեպ, 2026
  • Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել Պակիստանի ԱԳ նախարարի հետ 11:1301 Սեպ, 2026
  • Ուժեղ և արդյունավետ պետության հիմքում կրթված, մտածող և պատասխանատու քաղաքացին է․ ՊԵԿ նախագահի ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ 11:1101 Սեպ, 2026
  • Հայաստանում գործարկվել է ԹՐԻՓՓ ծրագրի պաշտոնական ֆեյսբուքյան էջը 11:0401 Սեպ, 2026
  • Տավուշի մարզի Բերքաբեր գյուղից մոտ 1 կիլոմետր դեպի արևելք կիրականացվեն պայթեցման աշխատանքներ․ ՊՆ 10:5701 Սեպ, 2026
  • Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահին Անկախության օրվա առթիվ 10:3501 Սեպ, 2026
  • Շարունակելու եմ ուշադրության կենտրոնում պահել կրթության իրավունքի լիարժեք իրացման, մարդակենտրոն կրթական միջավայրի ապահովման հարցերը․ ՄԻՊ 10:2101 Սեպ, 2026
  • Լուրեր 10:00 | 770 ավիաընկերություն օգտվել է ՀՀ օդային տարածքից. թռիչք-վայրէջքների աճը 7.5 տոկոս է 10:0001 Սեպ, 2026
  • «ՕՌԱՆԺ ՕԻԼ»-ի 10 լցակայան կապարակնքվել է․ շուրջ 9 մլն դրամի չափով տուգանք է նախատեսվում 09:5801 Սեպ, 2026
  • Ռազմական ակադեմիայի նոր կուրսանտները երդվել են 09:4801 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզը քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը 09:4001 Սեպ, 2026
  • «Էվոկաբանկ»-ը 2026-ի հունվար-հունիսին 5 մլրդ 484 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 09:3001 Սեպ, 2026
  • Հանդիպում ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզի գլխավորած պատվիրակության հետ․ Նիկոլ Փաշինյան 09:2401 Սեպ, 2026
  • Բիշքեկում հանդիպել են Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը 09:1801 Սեպ, 2026
  • ՄԻՊ-ը Տավուշում այցելել է ՊՆ զորամաս և հանդիպել զինծառայողների հետ 09:0901 Սեպ, 2026
  • Ուիլյամ Սարոյան. «Ամեն ինչ ընտիրից ընտիր է նորից» 09:0001 Սեպ, 2026
  • «Գիտելիքն է անխոցելի վահանն ու զարգացման ուղու բոլոր դռների բանալին»․ ՆԳՆ կրթահամալիրի ռեկտորի ուղերձը 08:5101 Սեպ, 2026
  • Գիտելիքի օրվա առթիվ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հիշեցնում է կրթական հաստատություններում տվյալների պահպանության մասին 08:4001 Սեպ, 2026
  • Բիշքեկում օրը սկսեցինք 31 կմ հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան 08:3301 Սեպ, 2026
  • Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի Պաշտպանական ազգային քոլեջի պատվիրակությանը 08:3001 Սեպ, 2026
  • Նոր ուսումնական տարին հայտարարվել է Ընթերցանության տարի․ Ժաննա Անդրեասյանի ուղերձը սովորողներին 08:2401 Սեպ, 2026
  • Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի և դպրության օրը 08:2001 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1301 Սեպ, 2026
  • Ախուրյանում գազամատակարարման ընդհատումներ կլինեն․ հասցեներ 00:3001 Սեպ, 2026
  • Հեռանում եմ հպարտությամբ, հիմա ես կլինեմ ձեզնից մեկը․ Մեսսին ավարտում է կարիերան Արգենտինայի հավաքականում 00:0101 Սեպ, 2026
  • ԲՏԱ նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է ԱԲ միջազգային օլիմպիադայի մեդալակիրներին 23:3131 Օգս, 2026
  • 20 օրում պարզել են, որ խողովակը զոդել հնարավոր չէ. Հովտաշատի մի մասը զրկված է ջրից 23:1531 Օգս, 2026
  • Իրանը հավատարիմ է ԱՄՆ-ի հետ հակամարտության դիվանագիտական լուծմանը. Փեզեշքիան 23:0031 Օգս, 2026
  • COP17-ի հետհաշվարկը սկսված է․ Երևանում տեղադրվել է խորհրդանշական թիթեռը 22:5631 Օգս, 2026
  • ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցին կվերադարձվի 555 քմ հողատարածքը 22:5131 Օգս, 2026
  • Խաչատուր Հակոբյանը Հայաստանը կներկայացնի Global Esports Games 2026-ում 22:4331 Օգս, 2026
  • Պուտին-Փաշինյան հանդիպումը հիանալի հնարավորություն է երկկողմ օրակարգը քննարկելու համար․ Պեսկով 22:3331 Օգս, 2026
  • ՀՀ և Ադրբեջանի առաջնորդները կշարունակեն տևական խաղաղության ամրապնդման աշխատանքները 22:3031 Օգս, 2026
  • Արարատում փոստային գրասենյակից գումար գողացած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է․ ՆԳՆ 22:1231 Օգս, 2026
  • Հարցազրույց Արարատ Միրզոյանի հետ 21:5531 Օգս, 2026
  • Նոյեմբերյան համայնքի ղեկավարը ձերբակալվել է․ Հակակոռուպցիոն կոմիտե 21:5131 Օգս, 2026
  • «Մենք ձեր կարիքը շատ ունենք»․ առողջապահության նախարարությունը աշխատանքի է հրավիրում արտերկրում ուսումն ավարտած երիտասարդներին 21:3931 Օգս, 2026
  • Բիշքեկում մեկնարկել են Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերը․ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել բացմանը 21:1931 Օգս, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | Մեկ օրում երեք կարևոր հանդիպում․ Փաշինյանի բիշքեկյան օրակարգը 21:0031 Օգս, 2026
  • Իսրայելը և Հունաստանը ստորագրել են 3 միլիարդ եվրոյի զենքի գործարք 20:5931 Օգս, 2026
  • Աֆղանստանն ԱՄՆ-ին առաջարկել է հասանելիություն իր հանքային ռեսուրսներին 20:5431 Օգս, 2026
  • Բիշքեկում տեղի ունեցավ համաշխարհային քոչվորական խաղերի բացման արարողությունը, Հայաստանի մարզիկները ևս խաղերին մասնակցում են. Փաշինյան 20:4931 Օգս, 2026
  • Օգոստոս 31-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4531 Օգս, 2026
  • Ձեռագործ կախազարդեր՝ թափոնից և հին իրերից 20:3931 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 31.08.2026 20:3331 Օգս, 2026
  • «ՖՐԵՍԿՈ»-ն 13-րդ անգամ միավորեց կինոն, թատրոնը և երաժշտությունը 20:2631 Օգս, 2026
  • Նեպալում սպասվում են նոր սողանքներ 20:2031 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 31. 2026 20:1331 Օգս, 2026
  • Երկու տարում ՀՀ օդային տարածքով թռիչքներն ավելացել են 3.5 անգամ 20:0031 Օգս, 2026
  • Իրանը ձգտում է ԱՄՆ-ի հետ հակամարտության խաղաղ կարգավորման. Փեզեշքիան 19:5331 Օգս, 2026
  • Ղրղզստանը և Չինաստանը 32 փաստաթուղթ են ստորագրել 19:4231 Օգս, 2026
  • Նոր ու հարմարավետ պայմաններ՝ Ծաղկունքի բուժամբուլատորիայում 19:3631 Օգս, 2026
  • Լեհաստանում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ների արտադրության գործարանում 19:2831 Օգս, 2026
  • Սպինալ մկանային ատրոֆիա. ինչպե՞ս կանխել հիվանդության զարգացումը 19:2231 Օգս, 2026
  • Սամվել Գրիգորյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար 19:1531 Օգս, 2026
  • Լիդիան Արմենիան տարեկան 100 միլիոն դոլարից ավելի հարկ կվճարի պետբյուջե 19:1131 Օգս, 2026
  • Նոր բացահայտումներ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցում 19:0531 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Հայաստանի օդային տարածքով թռիչքներն ավելանում են․ երեք հիմնական պատճառ 19:0031 Օգս, 2026
  • Արմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են ապօրինի արդյունահանում 18:5731 Օգս, 2026
  • Իրանի նավահանգիստների ծովային շրջափակումը շարունակվում է. CENTCOM 18:4831 Օգս, 2026
  • Փրկարարները դժվարանցանելի տեղանքից դուրս են բերել քաղաքացուն 18:3931 Օգս, 2026
  • Չափաքանակից ավելի որս՝ ԲԸՏՄ-ն առգրավել է 2 որսորդական հրացան 18:3131 Օգս, 2026
  • Կետերի թագուհին հեռացավ. Ճապոնիայում կյանքից հեռացել է Յայոյի Կուսաման. «Այլ լուրեր» 18:2431 Օգս, 2026
  • ԱՍՀՆ-ն վերանվանվում է աշխատանքի և բարեկեցության նախարարություն. նախագահը ստորագրել է օրենք 18:1231 Օգս, 2026
  • Հիանալի հանդիպում եմ ունեցել ՀՀ վարչապետի հետ. Հնդկաստանի վարչապետի հայերեն գրառումը 18:0731 Օգս, 2026
  • ԵՄ-ն մտադիր է շարունակել ԱՄՆ-ի հետ փոխգործակցությունը՝ Իրանի վրա ճնշում գործադրելու համար. Եվրահանձնաժողով 18:0031 Օգս, 2026
  • Արարատ Միրզոյանը Բիշքեկում կարճատև զրույց է ունեցել Ջեյհուն Բայրամովի հետ 17:5231 Օգս, 2026
  • Թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում նախատեսվում են պլանային կանխարգելիչ աշխատանքներ 17:4431 Օգս, 2026
  • Փոխըմբռնման հուշագիր՝ ԿԳՄՍ նախարարության և Գյոթե ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի միջև 17:3531 Օգս, 2026
  • Հայտնաբերվել է 432 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 17:2631 Օգս, 2026
  • ՄԻՊ-ն այցելել է Բագրատաշենի անցակետ 17:1731 Օգս, 2026
  • Այն, ինչ տեղի ունեցավ Պրահայից հետո և նախագահ Մակրոնի նախաձեռնությամբ, հայաստանյան նորագույն պատմության սկիզբն է. ՀՀ նախագահը՝ Ֆրանսիայի դեսպանին 17:0731 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Ամուլսարի համայնքներին «Լիդիան Արմենիա»-ն տարեկան մինչև 9 մլն դոլար կհատկացն 17:0031 Օգս, 2026
  • ՀՀ վարչապետը Տաջիկստանի նախագահի հետ հանդիպմանը շեշտել է առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը 16:5231 Օգս, 2026
  • Երևանի պարեկները հետապնդել և ձերբակալել են կողոպուտ կատարած երիտասարդին 16:3331 Օգս, 2026
  • Արզնիի ձորի ճանապարհի հիմնանորոգումը սկսված է 16:2031 Օգս, 2026
  • Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ պատրաստվում է լայնածավալ հարվածների Ուկրաինայի էներգետիկ ոլորտին 16:0831 Օգս, 2026
  • Կիրանցի զարգացման ծրագիրը՝ միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստի օրակարգում 15:5731 Օգս, 2026
  • Բիշքեկում ընթանում է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Տաջիկստանի նախագահի հետ 15:4831 Օգս, 2026
  • ԵՊՀ սուպերհամակարգչի շնորհիվ նախագծերն իրականացվում են արագ, հաշվարկները դարձել են գերճշգրիտ 15:3631 Օգս, 2026
  • Poland Open մրցաշարում հայ ըմբիշները նվաճել են 2 մեդալ 15:2731 Օգս, 2026
  • ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մերժել է մի քանի լրագրողի հավատարմագրումը G20-ի համար 15:1931 Օգս, 2026
  • ՀԾԿՀ նախագահը և հանձնաժողովի անդամներն այցելել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Հրազդան-5» կայան 15:0731 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015