Ադրբեջանից հնչող հայտարարությունները շարունակում են կասկածի տակ դնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ չնայած միմյանց տարածքային ամբողջականության ճանաչմանը,- հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածի իր ելույթում: Մեր դիվանագիտության ղեկավարն անդրադարձել է նաև Բաքվում պատշաճ դատավարության համար անհրաժեշտ պայմանների անտեսմամբ շարունակվող հայ ռազմագերիների դատավարություններին՝ դրանք որակելով կեղծ:
Մանրամասները՝ Վոլոդյա Մուշեղյանի ռեպորտաժում։