Գերմանիայի Բունդեսթագի արտահերթ ընտրությունների արդյունքներով առաջատարը Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միությունների պահպանողականների դաշինքն է, որը նախնական տվյալով ստացել է քվեների մոտ 29 տոկոսը: Ընտրություններին մասնակցությունը չափազանց ակտիվ է եղել՝ կազմելով 82,5%: Վերջին անգամ ավելի բարձր մասնակցություն՝ 84,3%, գրանցվել է 1987 թվականին։ 2009 թվականին գրանցվել է ռեկորդային ցածր՝ 70%, իսկ 2021 թվականին ընտրություններին մասնակցել է գերմանացի ընտրողների 76,6%-ը։ Գերմանիայի պատմության մեջ ամենաբարձր մասնակցությունը եղել է 1972 թվականին՝ 91,1%:
Միջազգային զարգացումները՝ տեսաշարում: