Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Ուկրաինայի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Քիթ Քելոգի հետ՝ գրում է UNN-ը։
Հանդիպման մանրամասները դեռևս հայտնի չեն։ Ասուլիսը, որը պետք է կայանար բանակցություններից հետո, ամերիկյան կողմի խնդրանքով չեղարկվել է՝ հայտնել են նախագահի գրասենյակից։
Ավելի վաղ Քելոգը հանդիպել էր Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու, հետախուզության ու հատուկ ծառայությունների ղեկավարների հետ, լսել ռազմական հրամանատարների ճեպազրույցները՝ գնահատելու իրավիճակը ռազմի դաշտում:
Փետրվարի 19-ին նա բանակցություններ է վարել նաև Ուկարինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հետ, քննարկվել է ռազմաճակատում տիրող իրավիճակը և ամերիկյան աջակցության դերը։ Երմակն ընդգծել է, որ Ուկրաինան ակնկալում է ԱՄՆ-ի հետագա աջակցությունը։