Ֆրանսիայում այսօր կկայանա Ուկրաինայի և եվրոպական անվտանգության հարցերով երկրորդ հանդիպումը, որին կմասնակցեն եվրոպական երկրների ներկայացուցիչներ, որոնք ներկա չեն եղել առաջին հանդիպմանը։
Հրավիրված երկրների թվում են ՆԱՏՕ-ի դաշնակիցներ Կանադան և Նորվեգիան։ Իսկ մինչև այդ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Ուկրաինայի իշխանություններին նախագահի ընտրություն անցկացնել՝ նշելով, թե Վոլոդիմիր Զելենսկու վարկանիշն ընդամենը 4 տոկոս է։ Բրյուսելում և Լեհաստանում հանդիպումներից հետո Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով Թրամփի բանագնացը մեկնել է Կիև: Քիթ Քելոգը հայտարարել է, որ լսելու է ուկրաինական կողմին և պատրաստ է քննարկել անվտանգության երաշխիքների հարցը:
Մանրամասները՝ տեսանյութում: