Փետրվարի 18-ին՝ ժամը 19-ին, Երևան-Երասխ ճանապարհին՝ Հովտաշեն գյուղի հատվածում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել պատին։ Վարորդը՝ 19-ամյա Մովսես Հ․-ն, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Կատարվում է նախաքննություն։