«Տեսնում ենք, որ Պուտինին դուրս են բերում քաղաքական մեկուսացումից։ Դա նրանց որոշումն է: Սակայն երբ ասում են՝ ահա պատերազմին վերջ տալու մեր ծրագիրը, հարց է առաջանում՝ իսկ մե՞նք ուր ենք։ Դուք կարող եք բանակցել ամեն ինչի մասին, բայց եթե առանց մեզ խոսեք մեր մասին, մենք դա չենք ընդունի։ Բանակցային սեղանի շուրջ պետք է լինեն և՛ Ուկրաինան, և՛ Ռուսաստանը, և՛ Եվրամիությունն ու եվրոպական մայրցամաքը»։
Զելենսկին, միաժամանակ, հույս է հայտնել, որ Թրամփը կպահի խոստումը և կդադարեցնի ռուս-ուկրաինական պատերազմը: «Մենք ուզում ենք, որ այն հնարավորինս շուտ ավարտվի»,- շեշտել է Զելենսկին:
Ուկրաինայի նախագահը մեկնաբանել է երկրում ընտրություններ կազմակերպելու՝ Մոսկվայի և Վաշինգտոնի կոչերը, կրկնել՝ գործող օրենսդրության համաձայն՝ պատերազմի ժամանակ ընտրություններ չեն կարող անցկացվել։
«Ինչպե՞ս կարող ենք ժողովրդավարական ընտրություն անցկացնել, որին 8,5 մլն մարդ չի մասնակցի արտերկրում գտնվելու պատճառով։ Համապատասխան ենթակառուցվածք էլ չունենք: Ինչպե՞ս պետք է քվեարկեն ժամանակավոր օկուպացված կամ սահմանամերձ տարածքների բնակիչները, կամ առաջնագծի զինվորները»:
Ավելի ուշ Զելենսկին հայտարարել է, որ ըստ վերջին հարցումների իր հանդեպ վստահությունը 57 տոկոս է: «Ակնպես որ, եթե ինչ-որ մեկն ուզում է ինձ փոխել հենց հիմա... չի ստացվի», - ասել է Ուկրաինայի նախագահը: Իր վարկանիշի մասին Թրամփի հայտարարությունը նա ապատեղեկություն է որակել:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: