Հանրային տարածքները պատկանում են բոլորին, նշել է քաղաքապետ Ավինյանը Աջափնյակում շրջայցի ընթացքում: Վարչական այս շրջանում բակերի նորոգմանն ու բարեկարգմանը կուղղվի 300 մլն դրամ, կկառուցվեն նաև խաղադաշտեր: Աջափնյակցիները քաղաքապետին նաև տրանսպորտի աշխատանքի մասին հարցեր են տվել: Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ այս տարի պլանավորում են եւս 45 նոր տրոլեյբուս գնել:
Մանրամասները՝ Մայա Խաչատրյանի ռեպորտաժում։