Ռոբերտ Քոչարյանը հաստատում է՝ իր նախագահության շրջանում հայր Ալիևի հետ բանակցել է Մեղրին Լեռնային Ղարաբաղի հետ փոխանակելու տարբերակի շուրջ: «Հայաստան» դաշինքի առաջնորդը, որն այսօր սուր քննադատում է Հայաստանի իշխանությանը, ինքն էլ իրատեսական չի համարում, թե հնարավոր է կարգավիճակի շուրջ բանակցություններ վարել: Միաժամանակ որոշ հարցեր անպատասխան է թողնում՝ օրինակ, թե որքան է իր ունեցվածքը, և թե ինչու ժամանակին Ղարաբաղում ներդրումներ չի արել:
Մանրամասները՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում։