Փետրվարի 17-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։
Քննարկվել են Գյումրիի և Փարաքարի ավագանու ընտրություններին առնչվող հարցեր։
Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն և Փարաքարի համայնքապետի պաշտոնակատար Լյուդվիգ Գյուլնազարյանը հանդես են եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել ՔՊ նախաձեռնող խմբի նիստից։
Մանրամասները՝ տեսանյութում։