Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկի փողոցի միջնամասում նոր զբոսայգու շինարարությունն արդեն ավարտական փուլում է: Հանգստի գոտին ունի կասկադային աստիճանահարթակներ, շատրվանային ավազան, խաղահրապարակ: Այգում կհիմնվի նաև անտառային գոտի:
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը անդրադարձ է եղել նաև առաջիկա օրերին սպասվող ձյան տեղումներին: Ընդգծվել է՝ տարածքը մաքրելու պարտավորություն ունեն նաև տնտեսվարողները:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում: