Այսօր Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ «Քվանտա» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագրի երկրորդ խմբի 11 ուսանողների մագիստրոսական թեզերի պաշտպանությունը, որը քննում էր հատուկ ձևավորված հանձնաժողովը։ Այս մասին հայտնում է «Իմ քայլը» հիմնադրամը:
.jpeg)
Թեև ընթացքը լարված էր, սակայն ուսանողները վստահ էին իրենց գիտելիքների վրա և պատրաստ էին ապացուցել, որ գիտական աշխարհում մեծ ապագա ունեն։
Հանձնաժողովի գնահատմամբ 9 ուսանող արժանացել է «գերազանց», իսկ 2-ը՝ «լավ» գնահատականի։
.jpeg)
Հաշվի առնելով արդի միջազգային գիտատեխնիկական զարգացումները, քվանտային տեխնոլոգիաների, հատկապես քվանտային մեխանիկայի, որպես գիտության, շատ կարևոր կիրառական նշանակությունը՝ «Իմ Քայլը» հիմնադրամը 2022 թվականին նախաձեռնեց և մեկնարկեց Quanta քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագիրը:
Հիմնադրամի համար մեկուկես տարի տևողությամբ այս ծրագիրը ստրատեգիկ նշանակություն ունի. այն նպաստում է քվանտային տեխնոլոգիաների ոլորտում նոր սերնդի մասնագետների պատրաստմանը, ինչը չափազանց կարևոր է կիբերանվտանգության, ռազմաարդյունաբերության և Հայաստանի գիտական ներուժի զարգացման համար։
.jpeg)
Խոսելով նախորդ տարվա հաջողություններից հարկ է նշել, որ 2024թ․ փետրվարին ծրագրի առաջին խմբի 10 ուսանողներ հաջողությամբ պաշտպանել են իրենց մագիստրոսական թեզերը և ստացել պետական նմուշի դիպլոմներ։ Նրանցից շատերը այժմ իրենց գիտական ղեկավարների հետ աշխատում են թեզերը գիտական հոդվածների տեսքով հրատարակելու ուղղությամբ։ Արդեն երկու ուսանողի գիտական աշխատանքներ տպագրվել են միջազգային և տեղական գիտական հանդեսներում․
-
Գոռ Միրզոյանի հոդվածը հրապարակվել է ACS Applied Nano Materials ամսագրում (գիտական ղեկավար՝ Տիգրան Վարդանյան).
-
Արամ Նահապետյանի հոդվածը՝ ՀՀ ԳԱԱ ամսագրում (գիտական ղեկավար՝ Հայկ Սարգսյան)։
Ծրագրի 2024 թ. 10 շրջանավարտներից 9-ն աշխատում են Հայաստանում գործող տարբեր գիտահետազոտական կենտրոններում՝ իրենց գիտելիքներն օգտագործելով ազգային զարգացման և տեխնոլոգիական առաջընթացի համար։
.jpeg)