ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկացի պաշտոնյաները կհանդիպեն Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Մյունխենի անվտանգության համաժողովում, որը սկսվում է փետրվարի 14-ին:
«Չգիտեմ, թե որ երկիրը կոնկրետ ով է ներկայացնելու, բայց դրանք կլինեն բարձրաստիճան պաշտոնյաները Ռուսաստանից, Ուկրաինայից և ԱՄՆ-ից»,- ասել է Թրամփը Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Միևնույն ժամանակ, Մյունխենի համաժողովի պաշտոնական ծրագրում նման հանդիպման մասին նշում չկա:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի խորհրդական Դմիտրի Լիտվինը հայտարարել էր, որ Ուկրաինայի պատվիրակությունը չի նախատեսում բանակցություններ վարել Ռուսաստանի ներկայացուցիչների հետ Մյունխենի համաժողովում:
Հիշեցնենք, որ 2022 թվականից ռուսական կողմը մասնակցություն չի ունեցել Մյունխենի համաժողովին։