Ջասթին Թրյուդոն կրկնել է, որ Կանադան երբեք չի դառնա ԱՄՆ մաս: «Կանադան երբեք չի լինի 51-րդ նահանգը»,- հերթական անգամ շեշտել է վարչապետը: Նա, այնուհանդերձ, հավելել է, որ Օտտավան ամենայն լրջությամբ է վերաբերվում Դոնալդ Թրամփի նմանատիպ հայտարարություններին:
Ավելի վաղ Թրամփը Կանադան «անկենսունակ երկիր» էր անվանել, կարծիք հայտնել, որ այն կարող է դառնալ ԱՄՆ նահանգ, իսկ Թրյուդոն՝ նահանգապետ: Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է, որ այդ դեպքում կանադացիների հարկերը զգալիորեն կնվազեցվեն, նրանք այլևս ստիպված չեն լինի անհանգստանալ բանակի, առողջապահության համակարգի և այլ հարցերի մասին:
Միջազգային լրահոսը՝ տեսաշարում: