Փետրվարի 12-ին Հայաստանի ազգային պատկերասրահում մեկնարկել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների համար նախաձեռնված մշակութային միջոցառումների շարքը, որի ընթացքում բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
.jpg)
Ողջունելով հյուրերին՝ Դավիթ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել ներկա լինելու համար, ինչպես նաև Հայաստանի ազգային պատկերասրահին՝ բեղուն համագործակցության և հիասքանչ հյուրընկալության համար: Դավիթ Կարապետյանն իր խոսքում կարևորել է նման միջոցառումների անցկացումը, որը միտված է առավել սերտացնելու շփումները Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի հետ:
Այցի շրջանակներում դիվանագետները ծանոթացնել են պատկերասրահի հավաքածուի մի մասին, ինչպես նաև ՀՀ ԱԳ նախարարության և Հայաստանի ազգային պատկերասրահի հետ համատեղ իրականացված նախագծերին: