Իրենց համար շատ կարևոր է իրենց էքսկլավի հետ կապը, որովհետև դա մի երկրից մյուս մասը գնալն է, ու Հայաստանը իր վերաբերմունքը և առաջարկները դրա հետ կապված նույնպես ներկայացրել է։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Մենք կարող ենք խոսել բեռների տեղափոխման մասին, և կարող է խոսք լինել քաղաքացիների մասին, որոնք կուզենան մի կետից մյուս կետը տեղափոխվել։ Դրանց բոլորի հետ կապված ՀՀ-ը առաջարկներ է ներկայացրել։
Կազանի հանդիպման ժամանակ առաջարկ է քննարկվել, որը դրական մթնոլորտի մեջ է անցել, և հիմա դրա մանրամասներին ենք սպասում։
Եկեք բոլորիս համար կարևոր բան ֆիքսենք. ինչ ճանապարհ էլ՝ լինի, իրենք դա անվանելու են միջանցք, նույնիսկ եթե զրո արտոնություն լինի»,- ասաց ԱԺ նախագահը։
Խոսելով միջանցքի տրամադրման հնարավորության մասին՝ Ալեն Սիմոնյանն ասաց. «Միջանցքը, որը չի լինի ՀՀ ինքնիշխանության ներքո, որը կլինի մեր օրենսդրությունից դուրս, մեզ համար անընդունելի է։
ՀՀ տարածքի միջով արտատարածքային միջանցք չի լինելու»։