Ռազմական էսկալացիայի վտանգի գնահատական չեմ ուզում տալ, որովհետև էսկալացիայի հավանականության տրամաբանության մեջ մենք մշտապես ենք աշխատում 2020 թվականից սկսած։ Այդ մասին լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Միշտ, յուրաքանչյուր պահի իրենց գործելաոճով իրենք հայտարարեն, որ մենք ինչ-որ բան ենք անում կամ չենք ուզում խաղաղություն։ Ասենք՝ մի քանի հատ մեքենա ենք գնել, իրենք միլիարդներով զենք են գնում՝ մի քանի մեծ երկրի հետ պատերազմելու համար բավարար, և մեզ մեղադրում են մի քանի զրահապատ մեքենա գնելու մեջ, և դա սարքել են խոսակցական բան։ Մենք թուլանալու և «մտածելու բան չկա ասելու» իրավունք չունենք»,- նշեց Սիմոնյանը։