Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ պատրաստ կլինի բանակցել Ռուսաստանի նախագահի հետ, երբ ընդհանուր ընկալում լինի՝ ինչպես է ավարտվելու պատերազմը։ «ԱՄՆ-ն, նախագահ Թրամփը և ԵՄ երկրները կարծում են, որ դիվանագիտությունն անհնար է առանց Մոսկվայի»,- նշել է Զելենսկին, հույս հայտնել, որ Դոնալդ Թրամփին կհաջողվի ստիպել Մոսկվային ավարտել պատերազմը։ Նախագահը կարևորել է Ուկրաինային անվտանգության ամուր երաշխիքների տրամադրումը։ Նրա խոսքով՝ Կիևն այդ հարցով շփումների մեջ է Վաշինգտոնի հետ: Մեկնաբանելով ռուս-ուկրաինական կարգավորման հնարավոր ծրագրերի մասին արևմտյան ԶԼՄ-ների հրապարակումները՝ Զելենսկին համոզմունք է հայտնել, որ ԱՄՆ նախագահը պատերազմի դադարեցման պաշտոնական ծրագիր դեռևս չունի:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: