Գազայի վերաբերյալ Դոնալդ Թրամփի հայտարարությունները աղմուկ են բարձրացրել աշխարհում՝ դառնալով քննադատության առարկա: ԱՄՆ 47-րդ նախագահը Իսրայելի վարչապետի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ պատրաստ է վերցնել Գազայի հատվածը և այն դարձնել ռիվիերա: Տեղի պաղեստինցիները, նրա խոսքով, պետք է տեղափոխվեն հարևան երկրներ, մասնավորապես՝ Եգիպտոս և Հորդանան, քանի որ անկլավն այժմ պիտանի չէ բնակության համար:
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել խուսափել Գազայում էթնիկ զտումների կոչերից: «Լուծումներ փնտրելիս մենք չպետք է ավելի վատթարացնենք խնդիրը: Կարևոր է հավատարիմ մնալ միջազգային իրավունքին: Կարևոր է խուսափել էթնիկ զտումների ցանկացած ձևից»,- ասել է Գուտերեշը ՄԱԿ-ի կոմիտեի հանդիպման ժամանակ:
Միջազգային իրադարձությունները՝ տեսաշարում: