ԱՄՆ նախագահի հայտարարությունները շարունակում են մտահոգությունների նոր ալիք բարձացնել աշխարհում: Դոնալդ Թրամփն առաջարկել է, որ պաղեստինցիները լքեն Գազան, նշել՝ Վաշինգտոնը «կվերցնի» Գազայի հատվածը, կզբաղվի ապամոնտաժմամբ և ականազերծմամբ, կնպաստի այդ շրջանի տնտեսական զարգացմանը:
ԱՄՆ նախագահը չի բացառել Գազայի հատվածում ամերիկյան զորքերի տեղակայման հնարավորությունը:
Իսրայելի վարչապետի հետ հանդիպումից առաջ էլ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի երկարաձգի պաղեստինցի փախստականներին օգնելու ՄԱԿ-ի գործակալության ֆինանսավորումը:
Դոնալդ Թրամփի նոր որոշումների ու հայտարարությունների մասին է պատմում Դիանա Գասպարյանը: