ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ մտադիր է համաձայնագիր կնքել Ուկրաինայի իշխանության հետ, ըստ որի Կիևը ամերիկյան աջակցության դիմաց հազվագյուտ մետաղներ կմատակարարի Միացյալ Նահանգներին։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը համաձայն է այդ տարբերակին: Թե ինչ հազվագյուտ մետաղների մասին է խոսքը՝ Դոնալդ Թրամփը չի հստակեցրել: Այնուհանդերձ հայտնի է, որ Ուկրաինան ուրանի, լիթիումի և տիտանի մեծ պաշարներ ունի: Սպիտակ տան ղեկավարը նաև հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորման հարցում «մեծ առաջընթաց» է գրանցվել։ Այլ մանրամասներ նա չի հաղորդել: Թրամփը միայն շեշտել է՝ «այս անհեթեթ պատերազմը պետք է դադարեցվի»:
Կրեմլի խոսնակը, մեկնաբանելով ԱՄՆ նախագահի խոսքերը, խորհուրդ է տվել Վաշինգտոնին կասեցնել Կիևին աջակցությունը և այդպիսով նպաստել պատերազմի դադարեցմանը:
Միջազգային իրադարձությունները՝ տեսաշարում: