ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահեցրել է, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում նկատելի առաջընթաց է գրանցվել։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ Թրամփը փակագծեր չի բացել։
«Մենք նկատելի առաջընթացի ենք հասել Ռուսաստանի ու Ուկրաինայի հարցով»,- ասել է նա Սպիտակ տանը՝ լրագրողների հետ շփման ընթացքում։
«Տեսնենք՝ ինչ կլինի, սակայն նկատելի առաջընթաց է գրանցվել»,- ընդգծել է Թրամփը՝ հավելելով, որ անհրաժեշտ է համարում դադարեցնել հակամարտությունը։