ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը որոշում է կայացրել առաջարկել ԱԺ խորհրդին՝ ձևավորելու Հայաստան-Սաուդյան Արաբիա բարեկամական խումբ:
Հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հիշեցրել է, որ Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 2023 թվականի նոյեմբերին:
Նախորդ տարի երկու պետությունները փոխադարձաբար նշանակել են ոչ ռեզիդենտ դեսպաններ, իսկ բոլորովին վերջերս էլ Սաուդյան Արաբիայի խորհրդարանում` Խորհրդատվական խորհրդում, ձևավորվել է Սաուդյան Արաբիա-Հայաստան բարեկամական խումբ:
Հանձնաժողովի նախագահը ողջունել է բարեկամական խմբի ձևավորումը:
Հանձնաժողովը կողմ է քվեարկել առաջարկին: Այն քննարկվել է փետրվարի 3-ի նիստում: