Ադրբեջանի կեղծ քարոզչությունն արդեն զավեշտալի դրսևորումներ է ստանում:
Բաքուն սկսել է կռիվ տալ ժամանցի կենտրոնի դեմ՝ ներկայացնելով այն իբրև ահաբեկիչների դարբնոց: Խոսքը հրաձգարանի մասին է, որտեղ տարրական դասընթացներ են անցկացվում, նաև՝ կոլեկտիվ միջոցառումներ կազմակերպվում:
Փորձագիտական դիտարկումները, սակայն, փաստում են, որ Ադրբեջանի իշխանամերձ շրջանակների պարզունակ հնարքները գուցե երբեմն մոլորեցնում են իրենց իսկ հանրությանը, բայց միջազգային կարծիքի վրա ազդել չեն կարող:
Իրինա Մկրտչյանը զրուցել է ռազմական փորձագետի և ադրբեջանագետի հետ, ուսումնասիրել, թե որն է Բաքվի կեղծիքի խորքային նպատակը: