• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Օրը՝ 60 վայրկյանում | 07.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 07.08.2026 19:23
Օզելի «Նոր» կուսակցությունը հանգանակության առաջին օրում ներգրավել է մոտ 2,5 մլն դոլար. «Հարևաններ» Օզելի «Նոր» կուսակցությունը հանգանակության... 19:44
Օրը՝ 60 վայրկյանում | 06.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 06.08.2026 20:34
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 17:5914 Հնվ, 2025

Անհրաժեշտ է վերանայել գյուղատնտեսության ոլորտի ռազմավարությունը. Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությամբ իրականացված աշխատանքները:

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է ռազմավարության 7 առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ իրականացվել են աշխատանքները: Ըստ այդմ՝ հաշվետու ժամանակահատվածում աշխատանքներ են իրականացվել, որոնք միտված են եղել բարձրացնել գյուղատնտեսության ոլորտի մրցունակությունը և արդյունավետությունը, ապահովել սննդամթերքի անվտանգությունը, բարելավել պարենային անվտանգությունը և սնուցումը, զարգացնել տեղական շուկաները և ավելացնել արտահանման հնարավորությունները, զարգացնել մարդկային և ինստիտուցիոնալ կարողությունները գյուղատնտեսության ոլորտում, աջակցել գյուղական համայնքների կայուն զարգացմանը, խթանել թվային գյուղատնտեսությունը և տեխնոլոգիական նորարարությունները:

Զեկուցվել է, որ Կառավարության 2021-2026 թթ․ ծրագրի գյուղատնտեսության հատվածը հիմնված է եղել մեծապես այս ռազմավարության վրա: Ներկայացվել են ծրագրի հիմնական թիրախներն ու արդյունքները: Մասնավորապես, նախատեսված է եղել յուրաքանչյուր տարի առնվազն 1000 հա ինտենսիվ այգիների հիմնում, արդյունքում՝ 2021-2024 թթ․ հաստատվել է 7169 հա-ի այգեհիմնման հայտ (փաստացի հիմնվել է՝ 3260 հա), նախատեսված է եղել ոռոգման առաջադիմական տեխնոլոգիաներով ոռոգելի հողատարածքների ավելացում՝ շուրջ 3000 հա-ով, արդյունքում՝ հաստատվել է 9340 հա-ի հայտ, ներառյալ՝ այգեհիմնումը, նախատեսված է եղել ջերմատնային տնտեսությունների տարածքների ընդլայնում՝ տարեկան մինչև 10 հա, արդյունքում՝ հիմնվել է 49,4 հա ջերմատուն, նախատեսված է եղել տարեկան շուրջ 500 միավոր գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերում, արդյունքում՝ ձեռք է բերվել 2685 միավոր տեխնիկա, նախատեսված է եղել տարեկան շուրջ 250 միավոր ագրովերամշակման սարքավորումների ձեռքբերմանն աջակցություն, արդյունքում՝ ձեռք է բերվել 2358 միավոր սարքավորում, տնկանյութի հավաստագրման համակարգի ներդրման շրջանակում մշակվել են անհրաժեշտ իրավական ակտերը:

Ներկայացնելով ոլորտային ցուցանիշները՝ զեկուցվել է, որ 2023 թ. գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 1 տրլն դրամ, իսկ 2024 թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում՝ 628,6 մլրդ դրամ:

Իրականացվող ծրագրերի հետ կապված զեկուցվել է, որ գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի սահմանված թիրախը տարեկան 500 միավոր է, սակայն ձեռք է բերվել 855 տեխնիկա, այդ թվում՝ 213 միավոր տրակտոր: Լիզինգի գումարը 2.8 մլրդ դրամ է, ակտիվ պորտֆելը՝ շուրջ 18 մլրդ դրամ: Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի մասով սահմանված թիրախը տարեկան 250 միավոր է, ձեռք է բերվել 377 միավոր սարքավորում և հետբերքահավաքային նոր ենթակառուցվածքներ: Լիզինգի գումարը 4․2 մլրդ դրամ է, ակտիվ պորտֆելը՝ 46.3 մլրդ դրամ:

Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրերի շրջանակում սահմանած թիրախը եղել է տարեկան 1000 հա, փաստացի հիմնվել է շուրջ 3260 հա այգի: Ներդրվել է այգեգործության նոր մշակույթ, մշակվել և հաստատվել են տնկանյութի հավաստագրման համակարգի իրականացումն ապահովվող իրավական ակտերը, ծրագիրը նպաստել է այգեգործության սպասարկող նոր ենթակառուցվածքների և ծառայությունների ձևավորմանը, գործարկվել է www.aygi.am կայքը։ Մանրամասներ են ներկայացվել նաև հողերի կոնսոլիդացիայի, բուսաբուծության աջակցության, ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրերի վերաբերյալ:

Թռչնաբուծության, տավարաբուծության և խոզաբուծության ուղղություններով խոշոր ներդրումային ծրագրերի վերաբերյալ զեկուցվել է, որ հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 11 պայմանագիր՝ շուրջ 82,42 մլրդ․ դրամ, տրվել է 1 փոխհատուցում՝ 2,3 մլրդ դրամ ծավալով՝ 12,4 մլրդ դրամի փաստացի ներդրման դիմաց, ընթացքի մեջ է գտնվում 10 պայմանագիր շուրջ 70 մլրդ դրամ ներդրման ծավալով։ Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման աջակցության 2024 թ. ծրագրի շրջանակում ստացվել է 5 հայտ՝ 540 գլուխ կենդանի ձեռք բերելու համար:

Սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսվարողների ծրագրի շրջանակում բարելավվել են լիզինգի աջակցության ծրագրի պայմանները՝ շարժական և շարժական մոդուլային սպանդանոցներ ձեռք բերելու նպատակով, ԱԱՀ-ի 75%-ի չափով աջակցություն է ցուցաբերվել սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսվարողների աջակցության ծրագրի շրջանակում, ստացվել է 6 հայտ՝ 17.9 մլն դրամի չափով, մշակման փուլում է ծրագրի 2-րդ բաղադրիչը, որով նախատեսվում է անվճար սպանդանոցային մորթի ծառայություն մատուցելու դեպքում՝ փոխհատուցել ծառայության միջինացված արժեքի չափով։

Զեկուցվել է, որ ներդրվել է կենդանիների համարակալման համակարգ, որի շրջանակում ներդրվել է «ԱՆԻ ՊԱՍ» էլեկտրոնային տեղեկատվական համակարգը, որն ապահովում է կենդանու վերաբերյալ տեղեկատվություն, համակարգը խթանիչ գործիք է անասնաբուծական արտադրանքի համար:

Անդրադարձ է կատարվել նաև իրականացված հակահամաճարակային միջոցառումներին, սննդամթերքի անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքներին:

Ըստ զեկույցի՝ գինեգործության արդյունքային ցուցանիշները 2021-2024 թթ. հետևյալն են՝ խաղողի գինու արտադրության ծավալն աճել է շուրջ 15%-ով, ակտիվ գործող գինեգործական ընկերությունների թիվն աճել է 1,5 անգամ՝ հասնելով 170-ի, խաղողի գինու արտահանման ծավալն աճել է շուրջ 35%-ով, ընդլայնվել է նաև արտահանման աշխարհագրությունը՝ Բրազիլիա, Ավստրալիա, Հարավային Կորեա և այլ երկրներ: Հայկական գինիները ներկայացվել են 16 միջազգային հեղինակավոր ցուցահանդեսներում (ProWein, London Wine Fair, VinExpo America և այլն), գինու զբոսաշրջիկների թիվն աճել է շուրջ 5 անգամ: Բեռլինում գործարկվել է հայկական գինիների լոգիստիկ պահեստ և www.winesofarmenia.store էլեկտրոնային առևտրի առցանց հարթակը, 2023-2024 թթ. ընթացքում հարթակի միջոցով ԵՄ-ում վաճառվել է շուրջ 10000 շիշ գինի, 2026 թ. Հայաստանը կհյուրընկալի Concours Mondial de Bruxelles միջազգային հեղինակավոր մրցույթը:

Ստեղծվել է նաև խաղողի արժեշղթայի միասնական էլեկտրոնային համակարգ, որի շրջանակում իրականացվել է խաղողի ամբողջ այգետարածքների գույքագրում, այգետարածքների շուրջ 80%-ի նույնականացում, տեխնիկական առաջադրանքի մշակում և երկփուլ մրցույթի հայտարարում, հաղթող ճանաչված ընկերության կողմից հարթակի ստեղծման աշխատանքներ։

Զեկույցի շրջանակում մանրամասներ են ներկայացվել մասնագիտական կարողությունների զարգացման ուղղությամբ հաշվետու տարում իրականացված աշխատանքների, միջազգային համագործակցության, ինչպես նաև թվային գյուղատնտեսության ուղղությամբ իրականացված աշխատանքների վերաբերյալ:

Անդրադառնալով զեկույցին՝ վարչապետը նշել է, որ ընդհանուր առմամբ, տպավորությունը լավատեսական է: Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, խոսել է ինտենսիվ գյուղատնտեսության կարևորության մասին և նշել. «Ինտենսիվ գյուղատնտեսությունը մեր լոկոմոտիվ թեման է, և կարծում եմ, որ ժամանակն է, որ մենք վերջնականորեն այս եզրակացությանը հանգենք: Ինչո՞ւ, որովհետև ինտենսիվ գյուղատնտեսություն նշանակում է արդյունավետ ոռոգում, ինտենսիվ գյուղատնտեսություն նշանակում է հողերի խոշորացում, ինտենսիվ գյուղատնտեսություն նշանակում է աշխատանքի արդյունավետություն, ինտենսիվ գյուղատնտեսություն նշանակում է մեծ հաշվով սպառման հետ կապված պրոբլեմների, ըստ էության, բացակայություն»: 

Վարչապետը հավելել է, որ ինտենսիվ գյուղատնտեսություն նշանակում է ընդհանուր տնտեսական տրամաբանության փոփոխություն, քանի որ գյուղատնտեսության այն մեթոդաբանությունները, որոնք լայնորեն մեզանում ընդունված են եղել, այդ մեթոդաբանություններն ընդհանրապես չունեն ապագա: 

«Այն լոկոմոտիվը, որը մեզ պետք է տանի առաջ առնվազն բուսաբուծության ոլորտում՝ ինտենսիվ գյուղատնտեսությունն է, և մենք պետք է փորձենք նաև գյուղատնտեսության մեզ համար ավանդական մեծ նշանակություն ունեցող ոլորտներին այս դիտանկյունից նայել»,- ընդգծել է նա և նշել, որ գյուղատնտեսության ոլորտում մեր խնդիրներն այն ուղղություններում գոյություն ունեն, որտեղ դժվարություն ունենք տրանսֆորմացիան ապահովելու, իսկ այն տեղերում, որտեղ ռազմավարական որոշումներ են ընդունվել, այդ որոշումներն արդեն իսկ ցույց են տալիս, որ արդարացված են:

Բուսաբուծության ոլորտի հաջորդ խնդիրը, ըստ Նիկոլ Փաշինյանի, ապահովագրական գործիքների հիմնավոր և երկարաժամկետ ներդրումն է, և այդ ուղղությամբ ևս պետք է աշխատանք տարվի:

Այգեգործության ոլորտի հետ կապված վարչապետն անդրադարձել է Իջևան խոշորացված համայնքի Խաշթառակ և Բերքաբեր բնակավայրերում մեկնարկած ծրագրին, որով տնամերձ նախկին անարդյունավետ այգիների փոխարեն պետության աջակցությամբ հիմնվում են ինտենսիվ նոր այգիներ: 

«Այս ծրագիրը համայնքների և երկրի համար ունի ռազմավարական նշանակություն, որովհետև երբ հողային հաշվեկշիռը հաշվարկում ենք, մենք հաշվում ենք գյուղատնտեսական նշանակության հողերը և առնվազն՝ մշակվող և չմշակվող հողերի մասին խոսելիս մենք հաշվի չենք առնում, որ հազարավոր հեկտարներով հողեր տնամերձ այգիների տրամաբանության տակ ուղղակի արդյունք չեն բերում»: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ սա շատ կարևոր ծրագիր է, և կարևոր է, որ այն շարունակվի զսպանակաձև, դառնա կլաստեր, և հիմնված այգին ավելի ընդլայնվի հենց նույն տեղում:

Ամփոփելով խոսքը՝ վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է ինտենսիվ գյուղատնտեսության զարգացման կարևորությունը, նաև հավելել, որ անհրաժեշտ է վերանայել գյուղատնտեսության ոլորտի ռազմավարությունը, որը միտված կլինի ինտենսիվ գյուղատնտեսության և տոհմային անասնաբուծության խթանմանը:

Դիտումների քանակ188
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը 14:3308 Օգս, 2026
  • ԱՄՆ Սենատն ընդունել է ՌԴ և Իրանի դեմ պատժամիջոցների օրինագիծը 14:2908 Օգս, 2026
  • Ռուսաստանից Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան է առաքվել ցորեն և քարածուխ 14:1608 Օգս, 2026
  • ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով 14:0308 Օգս, 2026
  • Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը» 13:4108 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում 13:3408 Օգս, 2026
  • Փեզեշքիանը մեղադրել է Իսրայելին և ԱՄՆ-ին՝ Իրանը ոչնչացնելու ցանկության համար 13:2708 Օգս, 2026
  • Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները շարունակվում են 13:1108 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Որն է եղել սպանություն պատվիրելու Արգամ Աբրահամյանի շարժառիթը. ՔԿ բացահայտումը 13:0008 Օգս, 2026
  • Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում 12:5308 Օգս, 2026
  • Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հեռախոսազրույցը 12:3308 Օգս, 2026
  • Բանկային տվյալները գողանալու նոր փորձ՝ 15 հազար դրամի «նվերի» անվան տակ. Կիբեռոստիկանությունը զգուշացնում է 12:1908 Օգս, 2026
  • Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Սենատին՝ ՌԴ դեմ պատժամիջոցների փաթեթին հավանություն տալու համար 12:0908 Օգս, 2026
  • Ես չեմ մոռանում ՀԴՄ կտրոնի մասին. վարչապետ 11:5308 Օգս, 2026
  • Ինչպես են ձերբակալում Արգամ Աբրահամյանին. ՔԿ-ն կադրեր է հրապարակել 11:4808 Օգս, 2026
  • Շինարարությունն իրականացնել որակով և սահմանված ժամկետում․ սա է գլխավոր պահանջը շինարարներից. Եղիազար Վարդանյանը՝ Շինարարի օրվա առթիվ 11:4608 Օգս, 2026
  • Թրամփը սպառնացել է Շվեյցարիային 11:3408 Օգս, 2026
  • Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. ՀԿԿ 11:2308 Օգս, 2026
  • Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ եռակողմ պաշտպանական համաձայնագիրն ուղղված չէ որևէ երկրի դեմ. Էրդողան 11:0908 Օգս, 2026
  • Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ 11:0008 Օգս, 2026
  • Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ 10:5608 Օգս, 2026
  • Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում 10:4808 Օգս, 2026
  • Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 10:0308 Օգս, 2026
  • Հիդրոօդերևութաբանության կենտրոնը կանխատեսել է լոլիկի, կաղամբի և սոխի բերքատվությունը 09:2708 Օգս, 2026
  • Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության էջը փակված է, խաղաղությունը հաստատված է․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը 09:0808 Օգս, 2026
  • Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը 08:5708 Օգս, 2026
  • Սևանի մակարդակը 1900.77 մետր է՝ անցած տարվա ցուցանիշից 16 սմ-ով բարձր 08:3308 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1808 Օգս, 2026
  • COP17 Երևանի Կանաչ գոտու ցուցահանդեսային տաղավարների գրանցումը մեկնարկել է 01:0108 Օգս, 2026
  • Տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելու համար կազմվել է 11 090 արձանագրություն 00:4008 Օգս, 2026
  • Ներկայացվել են Ինտեգրված երկրատարածական տեղեկատվության շրջանակի ներդրման ուղղությամբ ՀՀ-ում իրականացված քայլերը 00:3308 Օգս, 2026
  • ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ լայնածավալ պատժամիջոցների օրինագիծ է ընդունել 00:2108 Օգս, 2026
  • Աշխատանքը, որ միասին կատարում ենք, կյանքի հեռանկար և միջավայր ձևավորելու մասին է․ պարգևատրումեր՝ Շինարարի մասնագիտական օրվա առթիվ 23:4207 Օգս, 2026
  • ՀՀ պատվիրակությունն աշխատանքային հանդիպում է ունեցել UNEP-ի Էկոհամակարգերի բաժնի ներկայացուցիչների հետ 23:1407 Օգս, 2026
  • Հուլիսին Հայաստան է այցելել 198,709 զբոսաշրջիկ 23:0007 Օգս, 2026
  • ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի ներկայացուցիչներն այցելել են ՀԱԵԿ 22:4507 Օգս, 2026
  • ՀՀ պատմության մեջ իսկապես եղել են ամոթալի օրեր. ԱԺ նախագահի տեղակալն արձագանքեց ընդդիմությանը 22:3007 Օգս, 2026
  • Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում 22:1807 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 7. 2026 22:0507 Օգս, 2026
  • Փրկարարները հայտնաբերել են մոլորված զբոսաշրջիկներին 21:4807 Օգս, 2026
  • «Ոսկե դիվան» հեքիաթագիտական հանդեսի 7-րդ համարը 21:3307 Օգս, 2026
  • Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Շինարարի օրվան նվիրված միջոցառմանը 21:1807 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Փաշինյանը ԵԱՏՄ նիստում ակնարկել է, որ ՀՀ-ն կառույցին ավելի շատ տվել է, քան ստացել 21:0007 Օգս, 2026
  • Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են 20:5007 Օգս, 2026
  • Օգոստոս 7-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4507 Օգս, 2026
  • Մեծ Բրիտանիայում ներգաղթյալների դեմ բողոքի ակցիայի ժամանակ բախումներ են գրանցվել ոստիկանության հետ 20:2907 Օգս, 2026
  • Արարատի մարզի միասնական երթուղային ցանցը գործարկվել է 20:1907 Օգս, 2026
  • Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը ստորագրել են պաշտպանական պայմանագիր 20:1207 Օգս, 2026
  • Կրթաթոշակի մրցույթ՝ Ավստրիայի Կանանց, գիտության և հետազոտությունների դաշնային նախարարության կողմից 20:0907 Օգս, 2026
  • Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին 20:0207 Օգս, 2026
  • Վայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննություն 19:5207 Օգս, 2026
  • Թրամփն ու Միրզիյոևը քննարկել են երկկողմ և միջազգային հարցեր 19:4007 Օգս, 2026
  • ԶՈՒ ԳՇ պետը զինծառայողների հետ քննարկել է կարգապահության բարձրացման խնդիրները 19:3107 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 07.08.2026 19:2307 Օգս, 2026
  • Լուսացույցի տեղադրում՝ առանց ասֆալտը վնասելու 19:1207 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Ինչպես է «Արարատցեմենտը» սեփականացրել մարզադպրոցը. դատախազության նոր բացահայտումը 19:0007 Օգս, 2026
  • Կուբայի նկատմամբ տնտեսական ճնշումը կշարունակվի առնվազն առաջիկա 2,5 տարվա ընթացքում. Ռուբիո 18:5907 Օգս, 2026
  • Ռուբեն Ռուբինյանն ընտրվելուց հետո դարձել է աշխարհի խորհրդարանների ամենաերիտասարդ նախագահը 18:5107 Օգս, 2026
  • Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 18:3907 Օգս, 2026
  • Մեղվապահությունից՝ նարդոսի այգու հիմնում և արտադրություն 18:3407 Օգս, 2026
  • ԱԱԾ-ի հաղորդումների հիման վրա 2026-ի առաջին կիսամյակում նախաձեռնվել է 573 քրեական վարույթ 18:2407 Օգս, 2026
  • ԵՏՀ խորհրդի որոշմամբ Հայաստանը 2026-ին էլեկտրոմոբիլների համար ստացել է լրացուցիչ 5000 մեքենայի քվոտա. Պապոյան 18:1407 Օգս, 2026
  • Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ 18:0307 Օգս, 2026
  • Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին 17:5507 Օգս, 2026
  • Գործընթացը տորպեդահարելու փոխարեն պետք է բարձրացնել ԵԱՏՄ գրավչությունը. ՀՀ վարչապետ 17:4107 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 17:2707 Օգս, 2026
  • Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր 17:2707 Օգս, 2026
  • Պուտինը ԱՄԷ-ի նախագահի հետ քննարկել է իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում 17:1507 Օգս, 2026
  • Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ 17:0407 Օգս, 2026
  • Լուրեր 17։00 | Ճանապարհ փակելուց մինչև բռնություն․ «Ուժեղ Հայաստանի» 13 աջակցի մեղադրանք է առաջադրվել 17:0007 Օգս, 2026
  • Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելու 16:5807 Օգս, 2026
  • Իսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներին 16:5407 Օգս, 2026
  • 5-րդ «Նավասարդ»-ը՝ Սիսիանում 16:4207 Օգս, 2026
  • Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը ստորագրել են եռակողմ պաշտպանական պայմանագիր 16:3107 Օգս, 2026
  • Անփոխարինելի մայրական կաթը 16:3007 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 16:3007 Օգս, 2026
  • ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել 16:2107 Օգս, 2026
  • Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին ցեղասպանված ասորիների հիշատակը 16:1407 Օգս, 2026
  • Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին 16:0307 Օգս, 2026
  • Կասեցվել է Աշտարակում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ 15:5107 Օգս, 2026
  • Միացյալ Նահանգներն ակնկալում է առաջիկա օրերին Իրանի հետ համաձայնագիր կնքել. Բեսենթ 15:4007 Օգս, 2026
  • Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար 15:3207 Օգս, 2026
  • Իրանը չի կարող երկար դիմանալ. Թրամփ 15:2207 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 15:2207 Օգս, 2026
  • Կառուցվածքային փոփոխություններ ՀՀ քննչական կոմիտեում 15:1407 Օգս, 2026
  • «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը լքեց Ազգային ժողովի դահլիճը 15:0807 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում բարելավվել են հարկային կարգապահության ցուցանիշները. ՊԵԿ 15:0107 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | Բարեգործության անվան տակ խաբել են վիրավորում ստացած զինծառայողներին 15:0007 Օգս, 2026
  • Հայաստանում էբոլայի ներթափանցման վտանգը ցածր է․ ներկայացվել է միջազգային իրավիճակը 14:5407 Օգս, 2026
  • «Աչաջուր» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը կասեցվել է. ՍԱՏՄ 14:4607 Օգս, 2026
  • Սուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել երեք անձ. ՍԱՏՄ-ն վերահսկողություն է սկսել «Բամբու» բար-ռեստորանում 14:3907 Օգս, 2026
  • «Ուժեղ Հայաստանի» մի խումբ աջակիցների կողմից քարոզչությանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 14:3107 Օգս, 2026
  • ՆԳՆ ոստիկանությունը շրջանառությունից դուրս է բերել 1293 միավոր զենք 14:3007 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 14:3007 Օգս, 2026
  • Օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-11-ի ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով 14:2207 Օգս, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 14:1507 Օգս, 2026
  • ՌԴ-ի կողմից 5 միլիարդի զենքի վաճառքն Ադրբեջանին ՀՀ-ի համար սպառնալի՞ք էր, թե՞ սպառնալիք չէր. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը 14:0807 Օգս, 2026
  • ԱՄՆ-ում սահմանափակվում է «ծննդյան իրավունքով» ԱՄՆ քաղաքացիություն ստանալը 14:0107 Օգս, 2026
  • Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և իշխանություն ձևավորող միակ սուբյեկտը. Սոնա Ղազարյան 13:5407 Օգս, 2026
  • ՀԲ-ի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների հետ քննարկվել է Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավման (TRIP) ծրագրի ընթացքը 13:4807 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015